Այծեղջյուրները  շատ արժանիքներ ունեն, բայց նրանց հատուկ է փայլուն գործնական ինտելեկտը, ինչը չունի կենդանակերպի ոչ մի այլ նշան:

Այշեղջյուրը  համարվում է Կենդանակերպի ամենախելացի նշանը

Այշեղջյուրներին հատուկ է տրամաբանական մտածողությունը, նրանք կարողանում են երկու քայլ առաջ տեսնել, չնայած որ նրանց մոտ երևակայությունը զարգացած չէ:

Այծեղջյուրների ամենամեծ արժանիքներից է համեստությունը: Նույնիկս եթե Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչները  շատ հարուստ են, ապա երբեք դա  չի երևում, նրանք չեն սիրում ցուցադրել հարստությունը,  նրանք այնքան համեստ են, որ նույնսիկ  իրենց հաջողությունները չեն գովազդում:

Այծեղջյուրներին դժվար է գրավելը, նրանք տեսնում են մարդու հոգին և շատ արագ հասկանում են դիմացինի ով,  լինելը: Նրանց հնարավոր չէ խաբել, նրանք շատ շուտ են գլխի ընկնում:

Նրանց համեստությունը հաճախ որպես սառնություն է ընկալվում, սակայն դա այդպես չէ:

Այծեղջյուրները չափազանց զգայուն են, շատ փխրուն հոգի ունեն:

Այծեղջյուրները հիանալի ընկերներ են, նրանք շատ հոգատար են ընկերների նկատմամբ:

Այծեղջյուրների բարություն և մեծահոգությունը սահման չունի:

Այծեղջյուրների հոգին շատ հարուստ է, բայց նրանք  դա նույնպես չեն ցուցադրում: Նրանք նման են թաքնված ծաղկի, որն աննման գեղեցկություն ունի, երբ նրան հայտնաբերես, գերված կմնաս մինչև կյանքի վերջ:

Այծեղջյուր տղամարդը՝

- պահանջկոտ է թե իր, թե շրջապատի նկատմամբ

- խիստ կարգապահ է

- ազնիվ է, ու արարամիտ

-  հումորի զգացողություն չունի

- ունի տրամաբանակն մտածելակերպ

Այծշեղջյուր կինը

- նրբաճաշակ է ու սիրում է գեղեցիկ հագնվել

-  կառավարում է իր զգացմունքները

- լրջորեն է վերաբերվում  կարիերային

- սիրում է ներդաշանակություն

Այծեղջյուրները շատ համբերատար են, նրանք չափազանց կարեկցող են, ունեն լսելու ունակություն, կարող են ժամերով լսել մարդկանց:  Նրանք  շատ բան գիտեն կյանքի, մարդկանց, բարքերի, ավանդույթների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...