Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության:

AraratNews.am—ի հետ զրույցում երգիչը հաստատել է տեղեկությունը, նշել, որ ունի բժշկական կրթություն եւ օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր, որպես բժիշկ: Արամ MP3-ն ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:

«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչեւ 35 տարեկան պետք է գնամ եւ ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել է երգիչը:

Արամ MP3-ն հայտնել է, որ դեռ տեղյակ չէ, թե որ զորամաս է մեկնելու:

Երգիչը նաեւ նշել է, որ կհասցնի զբաղվել իր մասնագիտական աշխատանքով:

Աղբյուրը

loading...