Լուսանկարում քաղաքացիներ Մ. Ա., Գ.Ս., Ա.Մ. սելֆի են անում ՀՀ վարչապետի հետ։ Առաջին հայացքից սովորական նկար է, սակայն այս լուսանկարը խորհրդանշում է մեր պետության այսօրվա վիճակը։

Լուսանկարում բոլորը՝ բացի վարչապետից դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով (ռազբոյ), դուրս են եկել համաներումով և օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին Քաջարանում արդեն ակտիվ մասնակցում են Իմ Քայլը դաշինքի քարոզարշավին։

Համաներումը ընդհանուր առմամբ մարդասիրական ակտ է, չհաշված որ Փաշինյանի ձեռնարկած համաներման իմաստը ՊՊԾ գունդը գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատը թալանած խմբին ազատելն էր։

Ինչպես նաև կարելի է ասել, որ Փաշինյանը ՆԱԵՎ ավազակային հարձակում կատարած անձանց վարչապետն է և դա սխալ պնդում չի, սակայն բազմաթիվ իրողություններ համադրելով արդեն ցավով արձանագրում եմ, որ Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է…

Ցավով եմ արձանագրում տղերք…»

 

loading...