Ձեզ ենք ներկայացնում 5 հիասքանչ խորհուրդ նրանց համար, ովքեր ուզում են, որ իրենց տունը միշտ մաքուր լինի։
1. Սպասքի տհաճ հոտի վերացում
Եթե անգամ այն բանից հետո, երբ դուք լվացել եք սպասքը, այն վատ է բուրում, ապա ձեզ կօգնի վանիլային էքստրակտը։ Լցրեք 1 թեյի գդալ այդ հեղուկից սպասքի վրա։ Դրեք այն տաքացրած ջեռոցի մեջ։ Մի քանի րոպե հետո տհաճ հոտը
2. Սեղանի պարագաների պաշտպանությունը սևանալուց
Ցանկացած տանտիրուհի ուզում է, որ իր գդալները, դանակները և պատառաքաղները միշտ պահպանեն իրենց փայլը։ Որպեսզի պաշտպանեք սեղանի պարագաները սևանալուց, ձեզ հարկավոր է ընդամենը կավիճ։ Դրեք այն պարագաների հետ մեկ արկղում։ Կավիճը կարող է պաշտպանել արծաթե և նիկելից պատրաստված իրերը խոնավությունից։
3. Սնունդ կտրելու տախտակի մաքրություն
Հաճախ է լինում, երբ սննդի փոքրիկ կտորները մնում են խոհանոցային տախտակի վրա։ Սննդի հետքերի վերացումը տախտակից կարելի է մաքրել՝ դրա վրա կես կիտրոն քսելով։ Քերելով կիտրոնը տախտակի վրա՝ թողեք այն 10 րոպե։ Այնուհետև հարկավոր է մանրակրկիտ լվանալ և չորացնել այն։ Այս գործընթացից հետո ձեր տախտակը կլինի մաքուր, ինչպես նորը։
4. Հարմար միջոց՝ շերտավարագույրները մաքրելու համար
Բոլորիս հետ էլ պատահում է, երբ գուլպաներից մեկն անհետանում է։ Մի շտապեք դեն նետել մնացած գուլպան։ Այն շատ հարմար «սարք» է, որն օգնում է մաքրել շերտավարագույրի փոշին։ Պարզապես քսեք մաքրելու միջոցը շերտավարագույրի վրա, տարածեք այն և մաքրեք գուլպայի միջոցով՝ հագնելով այն ձեռքին։
5. Ծորակի վրայից հետքերի վերացումը
Շատ դժվար է վերացնել ծորակի վրա հայտնված հետքերը։ Դեռ նոր եք մաքրել և այն արդեն կեղտոտվա՞ծ է։ Դրա համար էլ հաջորդ անգամ վերցրեք խոհանոցային թուղթ, քսեք ոսկի բարակ շերտը դրա վրա և դրեք այն ծորակի վրա։ Այն կվերացնի բոլոր հետքերը և կպաշտպանի դրանցից։
Աղբյուր՝ Blognews.amv