Բաղադրիչներ

Բիսկվիթի համար՝

  • ձու — 6 հատ
  • շաքարավազ — 160 գ
  • մեղր — 2 ճ/գ
  • ալյուր — 190 գ

Միջուկի համար՝

  • խտացրած կաթ եփված — 1 տուփ
  • կարագ — 150 գ

Ջնարակի համար՝

  • շաքարավազ — 4 ճ/գ
  • ջուր — 6 ճ/գ
  • կակաո — 20 գ
  • կարագ — 30 գ

Պատրաստման եղանակը

Ձվերը, շաքարավազն ու մեղրը նվազագույնը 10 րոպե հարում ենք, մինչև ստանանք խիտ, սպիտակ զանգված (խմորը մոտ 4 անգամ պետք է ավելանա): Այնուհետև զգուշորեն ալյուր ենք լցնում և վերից-վար շարժումներով խառնում:

mexrov-biskvit-1

Լցնում ենք ձևամանի մեջ:

mexrov-biskvit-2

Թխում ենք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք․ եթե այն բիսկվիթի միջից չոր դուրս գա, ուրեմն՝ բիսկվիթը պատրաստ է:

Բիսկվիթը սառեցնում ենք, այնուհետև ձևամանից հանում:

mexrov-biskvit-3

Եփած խտացրած կաթը հարում ենք 150 գ կարագի հետ: Բիսկվիթը բաժանում ենք 3 շերտի և յուրաքանչյուր շերտը պատում կրեմով: Վերջին շերտի վրա կրեմ չենք քսում:

mexrov-biskvit-5

Պատրաստում ենք ջնարակը: Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում, ավելացնում ենք շաքարավազը, ջուրն ու կակաոն։ Մոտ մեկ րոպե թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։

Տորթի վերնամասում ջնարակ ենք լցնում և մեջտեղի հատվածում ընկույզ ցանում: Կարող ենք անմիջապես համտեսել:

mexrov-biskvit-6

Բարի ախորժակ:

mexrov-biskvit-7

Ի դեպ, կարող եք բիսկվիթ պատաստելիս ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձին հարել, այնուհետև միացնել իրար։

Նյութի աղբյուր՝ cooks.am

loading...