Վահրամ Պետրոսյանի գրառումը՝

Տոնածառի լույսները վառելու միջոցառումը իսկապես սիրուն էր՝ լավ լուսային շոու, բեմ, տեխնիկա, աստղեր, 85 մլն 32.000 դրամ արժողության տոնածառ: Մի խոսքով՝ տոնածառի հանդես, որի համար մենք՝ հարկատուներս, ավելի քան 100 միլիոն դրամ ենք ծախսել, իսկ շնորհակալության արժանացավ Հայկ Մարությանը, որը, ինչպես ինքն է ասում, մինչև 2018թ-ը չէր հավատում հրաշքների: Դե, բնական է, միայն աստվածային հրաշքի արդյունքում Կարգին Հայկոն կդառնար քաղաքապետ:
Բայց ասելիքս դրա մասին չէ:

Ասելիքս նրա մասին է, որ նոր Հայաստանի նոր իշխանությունը հին Հայաստանի հին իշխանության պես զուգահեռ իրականությունում է ապրում՝ որտեղ կյանքը ճոխ է, տրանսպորտը բարձր դասի, իրենք էլ՝ կուշտ ու երջանիկ:

Ավելի քան համոզված եմ, որ եթե վարչապետ Փաշինյանի փոխարեն այսօր լիներ ընդդիմադիր Նիկոլը, մենք ԱԺ ամբիոնից շատ համոզիչ ելույթ կլսեինք այն մասին, որ 7 միլիարդ արտաքին պարտք, 30 տոկոս պաշտոնական աղքատություն, գործազրկության անթույլատրելի բարձր ցուցանիշ ու աղետի գոտի ունեցող երկիրն իրավունք չուներ 100 միլիոն դրամ ծախսեր 15 օրվա ամանորյա կայֆերի վրա:

Ընդդիմադիր Նիկոլը հիմա բմբլահան արած կլիներ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ արդարացի հարց ուղղելով՝ «Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք քանի հազար ընտանիք Նոր տարվա սեղանի չի ունենալու, քանի տասնյակ հազար երեխա Ձմեռ պապից նվեր չի ստանա, քանի հարյուր մարդ տնակում կդիամվորի Ամանորը… կամ ի՞նչ եղավ հուսահատության գազելների, մահաբեր վերելակների հարցը, ինչի՞ ա քաղաքը խեղված աղբի մեջ» տոնայնությամբ և ինչի ա քաղաքապետը որոշել որ նոր տոնածառը հանրային պահանջ էր, իսկ թվարկված խնդիրները՝ ոչ: Ու սա Նիկոլը կասեր իրեն հատուկ արտիստիզմով: Բայց ՑԸՄՓ:

Հիմա գործ ունենք ոչ թե ընդդիմադիր Նիկոլի, այլ վարչապետ Փաշինյանի հետ, ով հիացած ու շնորհակալ է: Ինչպես Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էին հիացած իրենց քաղաքապետով ու էլիտար կայֆերով:

Եվ ուրեմն, տիկնայք ու պարոնայք, մենք դարձյալ ապրում ենք իշխանության ու ժողովրդի զուգահեռ իրականություններում և այդ երկու իրականություններն իրար կապում է սելֆիի ձողը միայն:

Հ.Գ. Լուսնակների բոլոր դրվագները երեկ են եղել՝ տարեց կնոջ ինքնահրկիզում կառավարության շենքի դիմաց, նախարարությունների աշխատակիցների բողոք, կիլոմետրանոց աղբ՝ Երևանի կենտրոնում:

Շնորհավոր Ամանոր ու բարով մաշեք:

loading...