Բաղադրիչներ
Խմորի համար՝
- թթվասեր — 200 գ
- ալյուր — 350 գ
- աղ — 1 պտղունց
- սոդա — 0,5 թ/գ
Միջուկի համար՝
- հավի միս — 500 գ (աղացած)
- սոխ — 2 գլուխ
- սխտոր — 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
«Տոտիկները» ձևավորելու համար՝
- աղի ձողիկ — 300 գ
- ձու — 1 հատ
- չորահաց — ըստ ճաշակի (փշրանքներ)
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:
Խմորը թողնում ենք, որ հանգստանա:
Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:
Լավ խառնում ենք:
Խմորը գտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկն այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:
Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:
Մեջտեղից հավասար կիսում ենք:
Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:
Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ մարմանդ կրակին:
Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
Մեր «Տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:
Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի։
Նյութի աղբյուր՝ cooks.am