58-ամյա տղամարդը, որ փրկել էր  8-րդ հարկից ընկնող 4-ամյա երեխային,  պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել:  Երբ մտածում ես, թե ինչ կարող էր լինել, եթե այդ տղամարդը չհայտնվեր այդ վայրում, ուղղակի սարսափում ես:

Նա տեսել է, թե ինչպես է երեխան կախվել պատշգամբից ու օգնություն խնդրում:  Տղամարդը  չի կորցրել իրեն, նա ձայն  տվեց  բակում  գտնվող այլ մարդկանց: Նրանք կանգնեցին պատշգամբների տակ:  Ու հանկարծ երեխան բախվելով պատշգամբներին սկսեց  սրընթաց սլանալ ներքև: Սարսափելի վայրկյաններ էին:  Տղամարդիկ ձեռքներն առաջ պարզած խնդրում էին Տիրոջը փրկել երեխային:

Տղամարդը  ձեռքերն առաջ է պարզում ու երեխան ընկնում  է նրա ձեռքերի վրա, նրանք միասին ընկնում են գետնին: Աղջիկը կորցրել էր գիտակցությունը, իսկ տղամարդը կոտրվածքներ ուներ և չէր կարողանում շարժվել:

Շտապ օգնության մեքենան նրանց տեղափոխեց հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ աղջիկը լուրջ վնասվածքներ չունի և նրան երկու օրից դուրս գրեցին հիվանդանոցից:

Սակայն տղամարդու վիճակը  ծանր էր: Նրան վիրահատեցին: Երբ վիրահատությունից հետո նրան տեղափոխեցին պալատ, պալատում նրան էր սպասում  աղջնակը իր ընտանիքի հետ միասին: Նրանք բոլորը շնորհակալություն հայտնեցին: Նա ասաց, որ արել է այն, ինչ կաներ ցանկացած մարդ: Եվ ասաց, որ երեխան փրկվել է Աստծո կամքով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...