Ամենազոր Տեր, պահպանիր իմ մտերիմներին և հարազատներին:
Կյանքում ընտանիքից ու մտերիմ մարդկանցից ավելի թանկ ոչինչ չկա: Ինձ համար նրանց առողջությունից ու բարեկեցությունից թանկ ոչինչ չկա:
Ամեն օր ես աղոթում եմ նրանց համար, երբ իմ ընտանիքի մոտ ամեն ինչ լավ է, ապա ինձ մոտ նույնպես ամեն ինչ լավ է:
Հավատով և սիրով լցված աղոթում եմ նրանց համար Աստծուն: Աղոթում եմ ոչ միայն նրանց օգնելու համար, այլ նաև շնորհակալ եմ, որ Աստված նրանց պարգևել է ինձ:
Այս աղոթքը հնարավոր չէ ասել առանց արցունքների և հույզերի:
Տեր, խնդրում եմ պահպանիր իմ մտերիմներին, նրանց երջանկություն տուր և հեռու պահիր փորձություններից: Պահիր ու պահպանիր նրանց կորուստներից, վտանգներից, չար լեզուներից, դավաճանությունից, լցրու նրանց սրտերը սիրով , դա է ամենակարևորը այս կյանքում: Տեր, խնդրում եմ, պահպանիր իմ երեխաներին պատերազմներից և դառը հուսահատություններից, չար մարդկանց ազդեցությունից:
Տեր, խնդրում եմ, իմ թշնամիներին լավ ընկերներ տուր, որ նրանք մոռանան իրենց թշնամանքի մասին, և մաքուր սիրով լցրու նրանց սրտերը: Եվ ներիր Տեր, երբ մոռանում եմ շնորհակալություն հայտնել, շնորհակալ եմ, որ ընկնելուց հետո հնարավորություն ես տալիս ու ձեռք ես մեկնում վեր բարձրանալու համար: Պահիր ու պահպանիր բոլորին Տեր, շնորհակալ եմ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն