Եթե ձեր ձեռքի տակ չկա ոչ կաթ, ոչ էլ կեֆիր կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Նրբաբլիթների ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում են բարակ և նուրբ նրբաբլիթներ:
Բաղադրիչներ
✓ Ալյուր — 1 բաժակ
✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ
✓ Ջուր — 2,5 բաժակ
✓ Շաքարավազ— 2 ճ/գ
✓ Հավկիթ — 2 հատ
Աղ —մի պտղունց
✓ Բուսական — 50 մլ
Ինչպես պատրաստել
Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:
Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:
Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:
Վերջ ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով: