Աղջիկների մեծամասնությունը երազում է երկար ու գեցեիկ մազեր ունենալ սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Ստորև ներկայացվող դիմակները կօգնեն իրականացնել այդ երազանքը:

Լոլիկով դիմակ

Այս դիմակը խթանում է մազերի աճը:  Վերցնել հասուն լոլիկներ, կեղևը հեռացնել, տրորել, որ ստացվի համասեռ զանգված և քսել մազերի երկայնքով  և մազարմատներին:  Թողնել 15-20 րոպե և լվանալ:

Դիմակ սոխի հյութով

Վերցնել 2 ճաշի գալ սոխի հյութ, 1 ճաշի գդալ կոնյակ: Խառնել և քսել մազարմատներին, թողնել 1 ժամ և  լվանալ:

Մեղրով դիմակ

Մազերի աճը խթանելու համար կարելի է ամեն օր  դիմել այս դիմակի օգնությանը:  1 ճաշի գալ մեղրը, 1 ճաշի գալ կոնյակը և մեկ ձվի դեղնուցը լավ խառնել  և քսել  մազերի երկայնքով: Ծածկել ցելոֆանով և վրայից փաթաթել որևէ գործվածքով: Թողնել 1 ժամ և լվանալ:

Մանանեխով դիմակ

Վերցնել 200 մլ կեֆիր, 1 ձվի դեղնուց  և 1 ճաշի գդալ մանանեխի փոշի, լավ խառնել և քսել մազարմատներին, թողնել 40-60 րոպե և լվանալ: Կարելի է կրկնել ամեն օր:

Գարեջրով դիմակ

200 մլ գարեջուրը և 2 ձվի դեղնուցը լավ հարել, որ փրփրի,   քսել  մազերին և թողնել 1 ժամ: Որպեսզի դիմակն առավել արդյունավետ լինի, քսելուց հետո պետք է ծածկել ցելոֆանով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...