Անցած շաբաթ խանութ էի գնում գնումներ կատարելու: Խանութի հարևանությամբ կանգնած էր նիհար, կոկիկ հագնված ծեր տատիկ, կողքին դրված էր ծաղկաման տնկված մանուշակով: Ակնհայտ էր, որ տատիկը ծաղիկ է վաճառում:
Երբ ես մոտեցա նրան, կարծես սիրտս սկսեց անհանգստանալ:
ԵՍ հացը ձեռքիս շրջվեցի խանութի կողքով, բայց հոգու խորքում անընդհատ ինձ տանջում էր այդ տատիկը իր ծաղիկով, փորձում էի մտքերս շեղել, այլ բաների մասին մտածել, բայց այդպես էլ չստացվեց: Պարզ հայացքիցս չէր հեռանում ծեր տատիկի հագուստը, կարելի էր ենթադրել, որ այդ շորերը ինչ-որ տեղից էր հայթայթել, բայց իհարկե շատ մաքուր և կոկիկ էր հագնված:
Վերջապես չդիմանալով մոտեցա ծեր տատիկին և հարցրեցի.
-Ինչքան արժե,- հայացքով ցայց տալով ծաղկին:
-Հարյուր ռուբլի, աղջիկս,-բուրբ ձայնով ասաց նա:
Ես դրամապանակիցս հանեցի 500 ռուբլի և մեկնեցի տատիկին. նա միանգամից շփոթվեց տեսնելով գումարը:
-Աղջիկս, այդ ինչ գումար եստալիս, ախր ես մանր չունեմ ձեզ վերադարձնելու:
-Ինձ մանր պետք չէ,- հաստատակամ ասացի ես,-ես ձեզանից գնում եմ մանուշակ:
Նա փորձեց մերժել, բայց ես ստիպեցի, որ գումարը վերցնի և ինձ այդ ծաղիկը վաճառի, վերջապես ինձ հաջողվեց գումարը դնել նրա ափի մեջ:
Պառավը երկար նայում էր այդ գումարը, կարծես չհավատալով այդ ամենին սկսեց արտասվել:
-Անչափ շնորհակալ եմ աղջիկս, դու գիտես ինչքան ինձ օգնեցիր, ես ամբողջ իմ թոշակը վատնում եմ ինձ համար դեղեր գնելով, իսկ հացի գումար չի մնում:
Գնամ ինչ-որ բան գնեմ և պապիկին ևս ուրախացնեմ:
Եվ նա գնաց խանութ: Ես զգուշորեն վերցրեցի ծաղիկը և տարա տուն: Սիրտս կարծես հանգստացավ:
Հաջորդ առավոտյան արթնացա և ինչ տեսնեմ, մանուշակը ծաղկել է: Նա ծաղկել էր անհավանական գույնով և անչափ գեղեցիկ թերթիկներ ուներ: Ժամանակն է հավատալ հրաշքներին: