Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ականջակալներն ականջին հատակին նստած ինչ-որ բան է գրում։ Իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ  գրառումը․«Երբ անջատում ես «աղմուկը» ու լսում միայն մեկ ձայն՝ Ներքին Ձայնդ…»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրուշոն աշնանային լուսանկարներ էր տեղադրել, որոնց մեկը մակագրել էր հետույալ կերպ. «Հայաստանը միշտ գեղեցիկ է աշնանը»։

 

Աղբյուր՝ Style.news.am

loading...