Սիրել կարելի է, սակայն զոհաբերվել հանուն սիրո՝ միայն բացառիկ դեպքերում:
Մի քանի բան կա, որ երբեք պետք չէ անել տղամարդու համար: Հատկապես եթե պլանավորում եք նրա հետ մնալ ամբողջ կյանքում:
Երբեք մի օգնեք նրան ֆինանսապես
Եթե նա խնդիրներ ունի աշխատանքի հետ հիշեք, աշխատանք միշտ էլ հնարավոր է գտնել: Եթե նա ցանկանում է ընտանիք պահել, նույնիսկ բեռնակիր կաշխատի: Եթե անընդհատ նրան մեծ գումար տաք, ստիպված կլինեք դուք գտնել երկրորդ կամ երրորդ աշխատանք, իսկ դրանից ձեր հարաբերություններում սերը չի ավելանա:
Մի նվիրեք թանկարժեք նվերներ
Տղամարդուն նվերներով գրավելն այնքան էլ լավ գաղափար չէ: Իսկական տղամարդուն դա ավելի կվանի ձեզնից, հատկապես եթե նա ինքը իրեն այդպիսի շռայլություն չի կարող թույլ տալ: Իսկ եթե ձեզ հանդիպել է անբարեխիղճ մեկը, ապա սերը կարող է վերափոխվել շահագործման:
Մի խղճացեք նրան
Ի տարբերություն կանանց, տղամարդիկ խղճահարությանը սիրով չեն պատասխանում: Նրանք կարող են կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով, սակայն ամուսնանալ մեկ ուրիշի հետ: Կանանց թվում է, թե տղամարդու բողոքները կյանքից ու անկեղծությունը խորը հարաբերությունների նշան են: Հիշեք <<Ջրահարսին>>, արքայազնին փրկեց նա, բայց ամուսնացավ արքայազնը ուրիշի հետ:
Մի ասեք նրան <<Ես քեզ ասում էի…>>
Նույնիսկ եթե դուք 1000 անգամ ճիշտ եք: Փաստորեն ստացվում է, որ դուք նրանից խելացի եք եւ մատնացույց եք անում դա: Տղամարդը դրանից հաստատ կվիրավորվի, իսկ հետագայում անպայման կհիշեցնի այդ մասին:
Մի հրաժարվեք անձնական կյանքից ու կարիերայից:
Որքան շատ է կինը նվիրվում ընտանիքին, ամուսնուն, երեխաներին, այնքան շուտ է տղամարդը կորցնում հետաքրքրությունը կնոջ հանդեպ: Ամուսնանալուց հետո պետք չէ հրաժարվել աշխատանքից, ընկերներից եւ սիրելի զբաղմունքից: Հակառակը, որքան բազմազան լինի ձեր կյանքը ընտանիքից դուրս, այնքան տղամարդն ավելի կմոտենա ձեզ:
Մի փոխեք ձեր արտաքինը հանուն նրա
Եթե դուք թմբլիկ եք, իսկ զուգընկերը նախընտրում է նիհարիկներին, ապա խորհուրդ տվեք նրան գտնել իր իդեալին համապատասխան կնոջ, այլ ոչ թե փորձեք հնարավոր բոլոր միջոցներով համապատասխանել դրան: Նա պետք է ընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Իհարկե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: