Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարար։
- 200 մլ․ կեֆիր,
- 2 ձու,
- 3 բաժակ ալյուր,
- 1 թեյի գդալ աղ,
- 0,5 թեյի գդալ սոդա,
- 2 ճաշի գդալ բուսական յուղ,
- 1 թեյի գդալ շաքար,
- 0,5 կգ․ պանիր։
Պատրաստման եղանակը․
Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիր +ձու:Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։ Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։ Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։ Բաժանում ենք խմորը մասերի։ Գրտնակում ենք բարակ լոշիկները։ Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։ Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։
loading...