«Օգտակար կամ վնասակար մթերք չի լինում,- համարում է պրոֆեսիոնալ սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն։- Մթերքը յուրացվում է կամ չի յուրացվում։ Կամ էլ կիսատ է յուրացվում։ Սննդից առավելագույն օգուտ կարելի է քաղել, եթե համակցենք դրանք այնպես, որ ամեն մեկի օգտակարությունն ուժեղանա մյուսի շնորհիվ։ Դա հնարավոր է և բոլորովին էլ դժվար չէ»։

Լինում են դեպքեր, երբ երկու կամ երեք մթերքը կրկնապատկում կամ հաճախ նաև եռապատկում են առանձին «մեներգչի» օգտակարությունը։

«Խոսում է Երևան»-ը ներկայացնում է պրոֆեսիոնալ սննդաբանի կազմած օգտակար մթեքների համակցումներից մի քանիսը։

Ձու և պոմիդոր (ձու և սոխ) = հավերժական երիտասարդություն

Այս երկու մթերքից ամենաօգտակարն ու միաժամանակ ախորժալին բուսական յուղով ակնիկ ձվածեղ պատրաստելն է։ Սոխն ու պոմիդորը հարուստ են սելենով, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմի սեռական համակարգի զարգացման գործում։ Այս նյութը ճիշտ է յուրացվում օրգանիզմի կողմից Е վիտամինի համակցությամբ, որն իր հերթին պարունակում է բուսայուղի և ձվի մեջ։ Ընդ որում, այս հանքանյութերի պարունակությամբ մթերքները պետք է անպայման միաժամանակ օգտագործել։ Ուստիև սոխով կամ պոմիդորով ձվածեղը (իսկ ավելի նախըտրելի է՝ թե մեկով, թե մյուսով) Е վիտամինի և սելենի հիանալի աղբյուր է։ Կարևորը՝ ճիշտ ժամանակին թավան հանեք կրակից, քանի որ երկար ջերմամշակման դեպքում այս նյութերի օգտակարությունը նվազում է։

Տավարի միս և կարմիր գինի = առողջ երկարակեցություն

Իսրայելցի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցել են, որ մսի և կարմիր գինու համակցումը անչափ օգտակար է, քանի որ մեծացնում է մարդու օրգանիզմի համար վնասակար խոլեստերինի յուրացման մակարդակը, երբ այն մեծ չափաքանակներով մսի հետ թափանցում է մարդու օրգանիզմ։ Պարզվում է՝ կարմիր գինին հարուստ է պոլիֆենոլներով․ այս քիմիական միացությունները զգալիորեն արգելակում են ստամոքսից և աղիքներից վնասակար միացությունների կլանման պրոցեսը։ Դա է պատճառը, որ արյան մեջ ավելի քիչ քանակությամբ խոլեստերին է մտնում, իսկ խոլեստերինը, ինչպես գիտեք, խցանում է արյունատար անոթները և խանգարում օրգանների բնականոն գործունեությանը։

Հաց ու պանիր (շիլա և կաթ) = պինդ կմախք և ամուր նյարդեր

Կալցիումի յուրացումը կախված է սննդային օրաբաժնում ճարպերի, և ճարպաթթուների, սպիտակուցների, կալցիֆերոլի (D վիտամին), մագնեզիումի ու ֆոսֆորի հետ նրա հարաբերակցությունից։ Օրաբաժնում սպիտակուցի քիչ պարունակությունը դժվարացնում է կալցիումի յուրացումը։ Դրա համար ամենից օգտակարը հաց ու պանիրը, կաթով եփված շիլաները, միս և ձկից պատրաստված ճաշատեսակները բանջարեղենային ճաշալրացների հետ զուգակցելն է։

Շոգեխաշած խոզի միս և բրյուսելյան կաղամբ = պայքար քաղցկեղի դեմ

Ո՞վ է ասել, որ տապակած միսը վնասակար է։ Գերմանիայում և Ավստրիայում, օրինակ, խոզի ծունկն ու շոգեխաշած կաղամբը միանգամայն առողջ ազգային կերակրատեսակ է։ Ոչ ոք չի առաջարկում, չէ՞՝ խոզի յուղոտ միսը մարգարինով տապակել։ Մինչդեռ պասուց խոզի միսը բրյուսելյան կաղամբով անպայման արժե շոգեխաշել։ Խոզի մսի կարևոր հանքանյութը սելենն է՝ քաղցկեղասպան հակաօքսիդանտը։

Սուլֆորաֆանով հարուստ բանջարեղենը (օրինակ, բրյուսելյան կաղամբը կամ ծաղկակաղամբը) խոզի մսի հետ համակցելիս 13 անգամ բարձրացնում է միներալի արդյունավետությունը։ Բացի դրանից, թե՛ խոզի մսի, թե՛ կաղամբի սպիտակուցները ամինաթթոուների (լիզին, տրեոնին, մեոտիոնին) անփոխարինելի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման, հյուսվածքների աճի ու վերականգնման, երիկամների, մակերիկամների, վահանաձև գեղձի գործունեության խթանման, ինչպես նաև օրգանիզմից օտարածին սպիտակուցների տարրալուծման ու հեռացման համար։

Յոգուրտ և վուշի մանրացված սերմեր = հիանալի մարսողություն

Մարսողությունը կարգավորելու համար հատուկ մշակված յոգուրտները «լավ» մանրէներ՝ «պրոբիոտիկներ»՝ միկրոօրգանիզմեր են պարունակում։ Սակայն միայն թթվային մթերքով իրավիճակը չի կագավորվի։ Գոյատևելու և բազմանալու համար այդ միկրոօրգանիզմներին (մարդու հաստ աղիքի միկրոֆլորայի կողմից խմորման ենթարկվող և նրա աճն ու կենսագործունեությունը խթանող) «պրե՛բիոտիկներ» են պետք։ Իսկ այդպիսի բաղադրամասերով հարուստ են բնական մազաթելեր պարունակող վուշի սերմերը։ Մարսողական համակարգում առողջ հավասարակշռությունը պահպանելը շատ հեշտ է․ պարզապես վուշի մանրացված սերմերը խառնեք յոգուրտին և անուշ արեք։

loading...