Սպիտակափայլ և գեղեցիկ ժպիտը՝ ատամների, լնդերի և բերանի խոռոչի առողջությունը ցույց տվող կարևոր պայմանն է։

Բերանի խոռոչի կանոնավոր խնամքը՝ առողջության և գեղեցկության գրվականն է։

Այդ պատճառով էլ, որպեսզի ունենաք հոլիվուդյան ժպիտ՝ ձեզ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենայի գլխավոր կանոններին և կանոնավոր այցելել ստոմատոլոգին։

Իմ ստոմատոլոգը պատմել է ինձ, որ ընդամենը 1 գդալ կոկոսի յուղը կարող է մաքրել ատամները, կանխել քարերի առաջացումը, կարիեսը և պահպանել դրանք առողջ և ամուր վիճակում։

Այն պարունակում է ուժեղ հակաբակտերիալ, հակամիկրոբային և հակասնկային հատկություններ։

Գիտնականները նշել են, որ կոկոսի յուղը արդյունավետ այլընտրանք է քիմիական նյութերի դեմ, որոնք օգտագործվում են  ատամների խնամքի համար։

Ինչպե՞ս կոկոսի յուղից պատրաստել տնական ատամի մածուկ։

Բաղադրիչներ՝

  • 5 ճաշի գդալ կոկոսի յուղ,
  • 5 ճաշի գդալ սննդի սոդա,
  • 20 կաթիլ եթերային յուղ՝ ըստ ձեր նախընտրության,
  • 1 թեյի գդալ մեղրախոտ (ստեվիա)։

Պատրաստումը՝

Միացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք, կարող եք անգամ օգտագործել բլենդեր, որպեսզի ստանաք միատարր զանգված։

Այնուհետև լցրեք այն ապակե տարայի մեջ և ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու նպատակով։ Փոփոխությունները կզգաք շատ շուտով։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր

loading...