Լոգանքը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Այն արագ եւ ազդեցիկ միջոց է մաքուր եւ թարմ լինելու համար։ Իսկ գիտե՞ք, թե ինչպես է պետք ճիշտ լոգանք ընդունել։
Սովորական լոգանքը բարելավում է մաշկի վիճակը, սակայն կարեւոր է, որ ջուրը շատ տաք չլինի։
Շատ տաք ջուրը հանում է լարվածությունը, թուլացնում մկաններ, մաքրում մաշկը։ Սակայն եթե հաճախ եք շատ տաք ջրով լողանում, ապա ձեր մկանները կորցնում են իրենց առաձգականությունը եւ թուլանում են։ Շատ տաք լոգանք պետք է ընդունել ընդամենը 5 րոպե, իսկ հետո հարկավոր է մի քանի րոպե տաք ջրով լողանալ։ Իսկ սառը ցնցուղն ընդհակառակը՝ ձգում է մաշկն ու մկանները, բարձրացնում տոնուսը։ Դրանից հետո խորհուրդ է տրվում չորացնել մարմինը խավավոր սրբիչով։ Ճիշտ է, սառը լոգանքը կոփում է օրգանիզմը, բայց այն պետք է ընդունել մեկ րոպեից ոչ երկար։
Կոնտրաստային լոգանքը (հերթականությամբ տաք եւ սառը լոգանք) բարելավում է արյան շրջանառությունը եւ հիանալի միջոց է ցելյուլիտից ազատվելու համար։ Գործընթացը պետք է սկսել տաք ջրով՝ աստիճանաբար բարձրացնելով ջրի ջերմաստիճանը. իհարկե, այնքան, որքան կկարողանաք դիմանալ։ Հետո պետք է միանգամից անջատել տաք ջրի ծորակն ու բացել սառը ջուրը եւ հետո կրկին տաք ջուրը եւ այսպես մի քանի անգամ։ Գործընթացն անհրաժեշտ է ավարտել սառը ջրով։ Կոնտրաստային լոգանքը կարելի է ընդունել 10-15 րոպե։
Աղբյուրը՝ wikihow.com