Ծանոթ իրավիճակ` մոտիկ ընկերուհու հետ ակնհայտ ինչ-որ բան է տեղի ունենում: Միգուցե դա ընդամենը գերհոգնածության և սթրեսի արդյունք է: Սակայն եթե նա հաճախ է լինում այդպիսի տրամադրությամբ, ամեն ինչ կարող է ավելի լուրջ լինել, քան կարծում եք:

 Սովորում ենք բացահայտել դեպրեսիայի նշանները մտերիմ ընկերուհու մոտ.

Ընկերուհին վրդովվում է ամեն առիթով

Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ դեպրեսիան արտահայտվում է ամեն ինչ ընկղմող տխրությամբ: Սակայն հակառակը, դեպրեսիայի ժամանակ մարդիկ զգում են զայրույթ և վրդովմունք:

Բողոքում է քնի խախտումից

Մեկ-երկու անքուն գիշեր տագնապի պատճառ չէ: Իսկ մշտական անքննությունն անհանգստացնող նշան է: Լինում է և հակառակը` դժվար է առավոտյան արթնանալ, մշտապես քնել է ցանկանում:

 Ցավեր են սկսել տանջել

Գոյություն ունի հզոր կապ մարմնի և գիտակցության միջև: Երբ օրգանիզմը փորձում է վերականգնել հոգեկան առողջությունը, կարող են ի հայտ գալ անհասկանալի ցավեր մեջքում և մկաններում, կարող է մշտապես գլխացավ լինել:

Առույգությունը նվազել է

Մշտապես հոգնած վիճակ, որը գցում են քիչ քնելու կամ աշխատանքային վայրում շատ գործ ունենալու վրա: Վառ նշաններից է այն, որ մանր խնդիրները սկսել են հոգնեցնել կամ ավելի շատ ժամանակ են խլում, քան առաջ:

Մեղքի զգացումն է հետապնդում

600x580

Մշտապես մեղավոր զգալը և ամեն ինչում մեղադրել անպիտան լինելը նորմալ չէ: Եթե յուրաքանչյուր իրադարձություն առաջ է բերում կտրուկ ինքնաքննադատություն, դա դեպրեսիայի նշան է:

 Խենթություններ

Աննորմալ հետաքրքրությունը մոլեխաղերով, չափազանցված սեքսուալ ազատությունը և այլ չարաշահումները իրականում կարող են լինել ներքին քաոսից ազատվելու փորձեր: Այդպիսի փոփոխությունը բերում է ոչ միայն կարճաժամկետ թեթևության այլ նաև ուժեղացնում է դեպրեսիան և երկարացնում այն:

Խնդիրներ են ծագել ուշադրության հետ

Ամեն ինչ թվում է մշուշի մեջ` կորում են բանալիները, փաստաթղթերը, մոռացվում են կարևոր բաները: Զգալիորեն իջել է աշխատունակությունը և դժվար է կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա: Վատ տրամադրության պատճառով ուշադրությունը նույնպես կարող է նվազել, սակայն դեպրեսիան նույնպես ունի այդպիսի նշան:

Հիշեք, որքան շատ նշան եք նկատել, այդքան մեծ է հավանականությունը, որ նրա մոտ ոչ թե գերհոգնածություն է, այլ դեպրեսիա: Անուշադրության մի մատնեք, հնարավորություն գտեք օգնելու:

Աղբյուր` LADYNEWS.am

loading...