Երջանկությունն անհասանելի երևույթ չէ, ինչպես մեզ հաճախ թվում է, և դրան հասնելը բավականին դյուրին է։
Երջանիկ մարդիկ ամուր հարաբերություններ են պահպանում շրջապատի հետ
Հետազոտողները ապացուցել են, որ 70 անց տարիքում երջանիկ են այն մարդիկ, որոնք կյանքի ընթացքում գնահատում էին մտերիմների հետ հարաբերությունները և անում էին ամեն բան, որպեսզի պահպանեին դրանք:
Նրանք ժամանակը փողերից բարձր են գնահատում
Հարցումների արդյունքում պարզվել է, որ երջանիկ մարդկանց մեծամասնությունը նախընտրել են ունենալ ավելի շատ ժամանակ, քան փող: Դա միայն հաստատում է այն, որ մարդիկ, ում համար ժամանակը բոլոր նյութական բարիքներից թանկ է՝ կյանքից ավելի շատ հաճույք են ստանում:
Պլանավորում են ծախսերը և ապրում ըստ հնարավորությունների
Անհրաժեշտ հաշիվները փակելու դժվարությունը յուրաքանչյուր մարդու համար սթրեսային իրավիճակ է: Այդ պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս ռեալ գնահատել եկամուտները և ձեռք չբերել իրեր, որոնք դուք դեռ չեք կարող թույլ տալ ձեզ:
Երջանիկ մարդիկ կարողանում են նկատել հիասքանչը
Հետազոտողները նշում են, որ մարդիկ, ովքեր հաճախ են ուշադրություն դարձնում հաճելի մարուքների վրա, որոնք նրանց հետ տեղի են ունենում կամ ուղղակի նկատում են շրջապատող գեղեցկությունը, ավելի շատ են գոհ լինում կյանքից և ավելի երջանիկ են:
Շատ ժամանակ են անցկացնում ընկերների հետ
Ընկերների շրջապատում անցկացրած ժամանակը յուրաքանչյուր մարդու դարձնում է ավելի երջանիկ: Հատուկ բավարարություն մենք ստանում ենք ամենամոտ մարդկանց շրջապատում, ովքեր երջանիկ են: Նրանց ուրախությունն արագ փոխանցվում է շրջապատին:
Հոգ են տանում մտերիմների մասին և հաճախ ուրախացնում նրանց
Հոգեբանները նշում են, որ մարդիկ, ովքեր հաճախ բարի քայլեր են անում, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում դրանից:
Ծախսում են փողերը տպավորությունների վրա, այլ ոչ՝ նյութական բաների
Գոյություն ունի այնպիսի միտում, որ մարդիկ դառնում են ավելի երջանիկ, եթե հաճախ փողերը ծախսում են զգացմունքների վրա: Եվ եթե ցանկալի իրերի գնումը մարդուն դարձնում է երջանիկ, ուրախության զգացողությունը գնված իրերից ավելի կարճ է տևում, քան անմոռաց ճանապարհորդություններից:
Երջանիկ մարդիկ սպորտով են զբաղվում
Ապացուցված է, որ ֆիզիկական վարժությունները օգնում են պայքարել հոգեկան խնդիրների և սթրեսային իրավիճակների դեմ: Բացի այդ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունն ուղիղ կերպով կապած է երջանկության զգացողության հետ:
Աղբյուր` LADYNEWS.am