Ամանորի սեղանին տեղ են գտնում լավագույն ուտեստները: Կան ճաշատեսակներ, որոնցով կարելի է զարմացնել հյուրերին, ովքեր առաջին անգամ պիտի փորձեն այն, իսկ կան այնպիսի ուտեստներ, որ բոլորի տանն են պատրաստվում, բայց դրանցից երբեք չեն հոգնում:
Նրբաբլիթը, կամ ինչպես բոլորն են անվանում՝ բլինչիկը, պարտադիր հյուրն է ամանորյա սեղանի:
Ձեզ ենք ներկայացնում դրա լավագույն բաղադրատոմսը:
Բաղադրամասեր
Միջուկի համար ՝
1 կգ աղացած տավարի մսին ՝
2 հատ սոխ,
1 թ․ գ. սև պղպեղ,
1 թ․ գ կարմիր պղպեղ, աղ,
100 մլ բուսայուղ,
1 փունջ մաղադանոս
Խմորի համար `
1 լ կաթ,
4 հատ ձու,
2 ճ․ գ ալյուր (200 գր.),
4 ճ․ գ բուսայուղ,
2 ճ․ գ շաքարավազ,
1 թ․ գ աղ
Պատրաստման եղանակը
Կաթի մեջ լցնում ենք ձվերը, ավելացնում ենք աղը, շաքարավազն ու ալյուրը և լավ խառնում ենք:
Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, կրկին խառնում ենք և թողնում ենք զանգվածը հանգստանա 0,5-1 ժամ:
Պատրաստեք միջուկը։
Միսը աղում ենք։ Աղում ենք նաև սոխը, մանր կտրատում ենք մաղադանոսը։ Ստացված զանգվածը համեմում ենք աղով և պղպեղով։ Լավ խառնում ենք և դնում կրակին։
Պատրաստենք բլինչիկի լիստերը և ավելացնենք միջուկը։
Տապակենք կարագով և մատուցենք։ Այս բաղադրատոմսը ամենալավն է և համեղը։