Շատերին է ծանոթ ստամոքսում փքվածության զգացումը  և այդ պահին թվում է կարծես օդապարիկ կուլ տված լինես:  Եվ հատկապես տհաճ է, երբ նայում ես հայելու մեջ ու տեսնում, որ հագուստը գեղեցիկ չի նստում կազվածքիդ:  Ստամոքսի փքվածությունը  առաջանում է աղիներում գազերի կուտակման հետևանքով,  որովայնի հատվածը ասես մի քանի անգամ մեծանում է:  Այս մթերքները  նպաստում են ստամոքսի փքվածության ռաջացմանը:

Սպիտակ հաց

Սպիտակ հացը  շատ գրավիչ է, սակայն այն  պարունակում է մեծ քանակությամբ շաքար և խմորիչ:  Այդ երկու մթերքները նպաստում են գազաձևավորմանը: Այնպես, որ սպիտակ հաց ուտելուց հետո զարմանալի չէ, որ  փքվածություն  ի հայտ գա:

Գազավորված ջուր

Ածխաջրերով  հարուստ ըմպելիքները  գազեր են առաջացնում  և դա  ստամոքսում  ծանրության ու անհարմարավետության զգացողություն է առաջացնում: Բացի այդ, գազավորված քաղցր ըմպելիքները մեծ քանակությամբ շաքար են պարունակում, որոնք շատ արագ ճարպի են վերածվում: Գազերը օրգանիզմից դուրս են գալիս, իսկ ճարպերը մնում են:

Ֆրիտյուրում պատրաստված ուտեստներ

Բոլոր տեսակի չիպսերը, ցանկացած տեսակի ֆաստ ֆուդ  անառողջ սնունդ է և  վնասակար է: Դրանք փքվածություն են առաջացնում, բացի այդ դրանք մեծ քանակույամբ շաքար, աղ, համեմունքներ և այլ կոնսերվատներ են պարունակում, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար:

Պաղպաղակ

Շատերի սիրելի այս  աղանդերը այնքան էլ  «լավը» չէ, որքան թվում է:  Սա  իսկական շաքարային ռումբ է, առաջացնում է փքվածություն և դժվարամարս է:

Խաղող

Քաղցրահամ ու հյութալի խաղողը դժվարամարս է: Այն ստամոքսում շատ գազեր է առաջացնում  և գրեթե մշտապես առաջացնում է փքվածություն: Բանն այն է, որ ֆրուկտոզայով  հարուստ մրգերը՝ խաղող, սեխ,  տանձ, օրգանիզմից  մեծ ջանքեր են պահանջում յուրացվելու համար: Բացի այդ  խաղողի  հատիկների կեղևը ևս դժվար է մարսվում, այստեղից էլ հետևում է փքվածությունը:

Կաղամբ

Կաղամբը ևս մեծ քանակությամբ գազեր է կուտակում աղիներում, չնայած, որ այս բանջարեղենը շատ օգտակար է, այնուամենայնիվ որոշ մարդիկ ստիպված են հրաժարվել դրանից:  Սակայն ջերմային մշակման ենթարկված կաղամբը  չունի նման հատկություն, այն գազեր  և փքվածություն չի առաջացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...