Առողջ քունը չափազանց կարևոր է առողջության ու ուժերը վերականգնելու համար: Քնի ընթացքում ուղեղից դուրս են գալիս տոքսինները, վերականգնվում են մկանային հյուսվածքներն ու հոդերը, զարկերակային ճնշումը, ուղեղը մշակում է ողջ օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Քնի որակը կախված է մի շարք գործոններից: Քնելու դիրքը ազդում է քնի որակի և մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա:
- Քնի համար լավագույն դիրքերից մեկը՝ մեջքի վրա
Այս դիրքում գլուխը, պարանոցը և ողնաշարը գտնվում են չեզոք դիրքում և չեն ենթարկվում ճնշման: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել այս դիրքով, եթե իհարկե հղի չեք, չեք տառապում ապնոէով և չեք խռմփացնում:
- Քնի համար հարամարվետ դիրք՝ կողքին պառկած:
Կողքի վրա խորհուրդ է տրվում քնել հղիներին, մեջքի և վզի հատվածում ցավեր ունեցող մարդկանց, նաև նրանց ովքեր խռմփացնում են:
Բանն այն է, որ աջ կողքին պառկելիս այրոցի զգացողություն է առաջանում, իսկ ձախ կողքի վրա քնելիս ծանրաբեռնվում են լյարդը, թոքերը և ստամոքսը: Ձախ կողքի վրա քնելը թեթևացնում է թթվածնային ռեֆլյուքսը, իսկ հղիներին խորհուրդ է տրվում քնել ձախ կողքի վրա արյան հոսքը լավացնելու համար:
- Փորի վրա պառկած, սա քնի համար լավ դիրք չէ
Շատերն են քնում այս դիրքով, սակայն խնդիրն այն է, որ այս դիրքում լարվում է ողնաշարը, կարող են ցավեր առաջանալ մկաններում և հոդերում, խանգարվում է արյան շրջանառությունը և նորմալ շնչառությունը: Այս դիրքով քնելը հակացուցված է պարանոցի և մեջքի ցավեր ունեցող մարդկանց:
- Պտղի դիրք
Այս դիրքում քնելը հանգստացնող էֆետ ունի, սակայն կարող են ցավեր առաջանալ մեջքի և պարանոցի շրջանում, ծանրաբեռնվում են մեջքը և հոդերը: Մասնագետները կարծում են, որ քնի ժամանակ ուսերը և պարանոցը պետք է գտնվեն միևնույն մակարդակի վրա:
Այնուամենայնիվ, չնայած վերոշարադրյալին, մենք կարծում ենք , որ ցանկացած մարդու համար ճիշտ է այն դիրքը որի դեպքոմ նա հանգիստ քնում է: Չպետք է մոռանալ նաև որ որակյալ քնի համար պակաս կարևոր չեն հարմարավետ ներքնակը, լռությունը, համապատասխան ջերմաստիճանը և լույսի բացակայությունը:
Բարի և անուշ քուն բոլորին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն: