Ակնեն մաշկային ամենատարածված խնդիրներից մեկն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այն չբուժելու դեպքում կարող են մուգ հետքեր և սպիներ մնալ:

Ինչու են բշտիկներ առաջանում մեջքին: Մեջքի հատվածում բշտիկների առաջացման պատճառ կարող են դառնալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.

  • ֆոլիկուլների խցանում՝ վատ հիգիենայի պատճառով
  • հորմոնալ հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մաշկի յուղոտության
  • կիպ հագուստ, որը վատ է օդ կլանում
  • հորմոնալ ֆոնի փոփոխություն դաշտանային ցիկլի և հղիության ընթացքում
  • անկողնային պարագաները ուշ փոխելը, ինչի արդյունքում այն կլանում է կեղտն ու մաշկի յուղը՝ իդեալական միջավայր ապահովելով բակտերիաների համար
  • հաճախ պայուսակ կրելը, որը շփվում է մեջքի հետ և գրգռում մաշկը:

Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից: Խնդրի լուծման տարբերակը կախված է դրա աստիճանից և մաշկի որակից: Հարկավոր է ոչ միայն կոսմետիկ միջոցներ օգտագործել, այլև փոխել կենսակերպը:

  • Պիլինգ: Օգտագործեք սկրաբ, որի կազմում նաև սալիցիլաթթու կա: Այն օգնում է մաշկից հեռացնել ճարպն ու կեղտը:
  • Թեյի ծառի յուղ: Այս յուղը ներառված է մի շարք կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ և արդյունավետորեն պայքարում է բակտերիաների դեմ:
  • Ազատ հագուստ: Հրաժարվեք կիպ հագուստից, որը կլանում է կեղտն ու քրտինքը:
  • Առողջ սնվեք: Սպիտակ հացը, կարտոֆիլը, բրինձը բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է սրել խնդիրը: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր:

Ինչպես կանխարգելել բշտիկների առաջացումը

  • Խուսափեք մթերքի օգտագործումից, որը գրգռում է մաշկը:
  • Առաջացած բշտիկները մի սեղմեք:
  • Ընտրեք կոսմետիկ միջոցներ, որոնք համապատասխանում են մաշկին:

Աղբյուրը

loading...