Տղամարդու առողջությունը ուղղակիորեն կախված է կնոջ ինտելեկտից
Շվեդ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ խելացի կնոջ հետ ամուսնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տղամարու առողջության վրա: Նրանք այս եզրահանգմանը եկել են մոտ կես միլիոն ընտանեկան զույգերի ուսումնասիրության արյունքում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնու առողջությունը ուղղակիորեն կախված է կնոջ ինտելեկտից: Ընդ որում, գիտնականները նշում են, որ տղամարդու առողջությունը ոչ մի կերպ չի ազդում կնոջ առողջության վրա:
Ինչպես ենթադրում են հետազոտողները, ստացված արդյունքները լիովին բացատրելի են, քանի որ մեծամասամբ կանայք են որոշում, թե ինչ կենսակերպ պետք է վարի կինը: Բացի այդ, հատկապես կինն է որոշում թե ինչ սննդակարգով պետք է սնվի ընտանիքը: Պատկերացնենք մի պահ, որ կինը չի հետևում տան մաքրությանը, որովհետև ոչ միայն փնթի է , այլև չի գիտակցում կեղտոտ միջավայրի ազդեցությունը այդ միջավայրում բնակվող մարդկանց վրա, կամ խոհանոցում չի պահպանում սննդի անվտանգության կանոնները: Ուստի, կնոջ բարձր ինտելեկտից շահում է ողջ ընտանիքը:
Այդ իսկ պատճառով կնոջ բարձր ինտելեկտը թույլ է տալիս ճիշտ որոշումներ կայացնել, որոնք էլ որոշիչ են դառնում ողջ ընտանիքի համար: Տղամարդը որպես կանոն կատարում է ընտանիքում այլ գործառույթ: Նա հանդես է գալիս հայթայթողի դերում, այսինքն նա պետք է կարողանա ապահովել կնոջը բավարար միջոցներով, որպեսզի կինը կարողանա ապահովել նորմալ կենսակերպ: Բացի այդ ամուսնու եկամտից է կախված, թե արյոք ընտանիքը ինչպես կկազմակերպի հանգիստը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն