ithacker.ru-ն գրում է, որ օգտակար է ոչ միայն արքայախնձորը, այլև դրա կեղևը։ Արքայախնձորը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն հարուստ է մի շարք վիտամիններով, սննդային մանրաթելերով։
• Արքայախնձորը հակաբորբոքային հատկություններ ունի։
• Այն բազմաթիվ առավելություններ ունի սրտի առողջության համար։ Արքայախնձորը վիտամին C է պարունակում, որը կարող է նվազեցնել կորոնար հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Հակակոնցերոգեն հատկություններ ունի։
• Կարող է կանխարգելել կատարակտի առաջացումը։ Վիտամին C-ն հրաշալի միջոց է նաև տեսողությունը պաշտպանելու համար։
• Ասթմա։ Արքայախնձորը բետա-կարոտին է պարունակում, որը նյութափոխանակության ընթացքում վերածվում է վիտամին A-ի։ Մի քանի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն օգնում է նվազեցնել ասթմայի առաջացման հավանականությունը։
Ինչպես պատրաստել արքայախնձորի հյութ. անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1 լիտր ֆիլտրված ջուր
• 1 ամբողջական արքայախնձոր՝ կեղևով
• շաքարի փոխարինիչ։ Պատրաստման եղանակը
Պատրաստման եղանակը
1.Լավ լվացեք արքայախնձորի կեղևը։
2. Դրեք այն ջրով լի տարայի մեջ և եռացրեք։
3. Երբ խառնուրդը սառչի, այն բացեք ջրով և շաքարի փոխարինիչ ավելացրեք։