Բորբոսը  շատ վտանգավոր  է, այն կարող է սունկ առաջացնել, որն էլ  մարդու կենդանիների մոտ կարող է  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:  Եթե բորբոս է  հայտնվել նշանակում է դրա համար կան բարենպատ պայմաններ՝ բարձր խոնավություն և ջերմություն:

Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն են

- մշտական լվացքը 30-400 աստիճանի տակ

- լրիվ չդատարկված ջուրը

- լվացքի մեքենայի սխալ  խնամքը,երբ ամեն լվացքից հետո մեքենան չի չորացվում

- դռնակը գրեթե միշտ փակ է

Լվացքի մեքենայի մեջ առաջացած բորբոսը մաքրելու համար անհրաժեշտ է

- մաքրող հեղուկ, ցանկալի է քլորի պարունակությամբ

- սպունգ

- տնտեսական ամուր ձեռնոցներ

- 25 գ կիտրոնաթթու

Առաջին հերթին պետք է  անձեռոցիկի կամ փափուկ գործվածքի օգնությամբ  մաքրել  լվացքի մեքենան:

Այնուհետև մաքրող հեղուկը  քսել ռետինե գոտում վրա, և հավասարապես տարածել:

Դուռը փակել և թողնել 2 ժամ, որից հետո միացնել «Պարզաջրում» («Полоскание»)  ռեժիմը, որպեսզի  հեղուկը մաքրվի:

Լվցաքի փոշու համար նախատեսված  կոնտեյներում  լցնել  կիտրոնաթթուն և  միացնել լվացքի ռեժիմը  ամենաբարձր աստիճանի տակ: Այս պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան կշողա ինչպես նորը:  Այս գործողությունը կրկնել ժամանակ առ ժամանակ բորբոսի առաջացումը կանխելու  նպատակով: Լավ և ճիշտ խնամքը երկարացնում է լվացքի մեքենայի կյանքը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել կենցաղը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...