Ես, ամուսնս, երեխաս և հայրիկս ապրում ենք նույն բնակարանում: Մորս մահից հետո ես ու ամուսինս խնդրեցիինք նրան տեղափոխվել մեզ մոտ: Վերջերս նա  տուն եկավ մի թափառաշրջիկ «բոմժ» ի հետ: Ես կարծեցի, որ երևի նրան հագուստ և ուտելիք կտա  ու կճանապարհի: Սակայն հայրս հայտարարեց, որ  նա մեզ հետ է ապրելու և եթե նրան չընունենք, ինքն էլ նրա հետ կգնա տանից:

Ես զայրույթից տեղս չէի գտնում, մեղավոր աչքերով նայում էի ամուսնուս: Բայց ամուսինս ինձ հանգստացրեց, ասելով, որ իմ հայրը երբեք չմտածված ու սխալ քայլ չի արել, և ասաց, որ համոզված է, որ լուրջ դրապատճառ է ունեցել նման  կերպ վարվելու համար:

Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ ամուսինս արդարամիտ էր:  Պարզվեց, որ այդ թափառաշրջիկը  շատ  համեստ ու բարի մարդ էր, նա ոչ ոքի անհանգստություն չէր պատճառում,  անընդհատ կարդում էր, մեր թույլտվությամբ  սկսեց մեր աղջկա հետ տնային առաջադրանքները կատարել:  Ես լսում էի, թե նա ինչպես էր թեման բացատրում ու զարմանում էի, թե որքան բազմակողմանի զարգացած  մարդ է նա: Մեկ ամիս անց աղջկաս գնահատականները կտրուկ բարձրացան, երկու շաբաթ անց  նա աշխատանք գտավ:

Մի օր թեյի սեղանի շուրջ նա անկեղծացավ: Նա համալսարանի նախկին դասախոս է:  4 տարի առաջ նրա կինն ու երեխաները ավտովթարի զոհ  էին դարձել և վշտին չդինմանալով նա սկսել էր խմել, կորցրել էր ամեն ինչ,  նաև ապրելու ցանկությունը և թափառաշրջիկ էր դարձել: Բայց մեր  ուշադրությունն ու հոգատարությունը նրան վերադարձրին ապրելու ցանկությունը:

Ախ հայր իմ, որքան բարի ու իմաստուն մարդ ես դու, ուզում եմ քեզ նման լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...