Երկուշաբթին միշտ համարվել է ծանր օր և հենց այդ պատճառով, այդ օրը նոր գործ չարժե սկսել, օրինակ տուն կառուցել, կամ մեկնել հեռավոր ճամփորդության: Դա լուսնի օրն է:
Երկուշբթի օրը փող պարտք մի վերցրեք, այլապես հնարավոր է պարտքերի մեջ թաղվեք:
Այդ օրը մարդիկ անկախ իրենցից դյուրագրգիռ են, ոչ մի արժեք չունեցող բառերն ու արտահայտությունները կարող են մեծ վեճի ու կռվի առիթ դառնալ: Ջանացեք հանգստություն պահպանել;
Խուսափեք այդ օրը մուգ գույնի, հատկապես սև գույնի հագուստ կրելուց, ցանկալի է սպիտակ, բաց մոխրագույն կամ արծաթագույն հագուստ կրել: Իսկ փիրուզագույն ու բաց կանաչ հագուստն այդ օրը ուղղակի ձեզ շլացնող տեսք կհաղորդի, դեպի ձեզ կուղղվի փողի էներգիան:
Աշխատեք այդ օրը տոնակատարություններ չկազմակերպել:
Աշխատավայրում երկուշաբթի օրերին եղեք ավելի զգույշ ու խոհեմ:
Երկուշաբթի օրերին լավ չէ լողանալը:
Ստեղծագործ մարդիկ լավ կլինի երկուշաբթի օրերին մի կողմ դնեն գրիչը, վրձինը, որովհետև մուսաներն այդ օրը կարծես քնած են:
Երկուշաբթի օրերին մի զբաղվեք բանկային գործարքներով, եթե հնարավոր է հետաձգել, ապա դա թողեք հինգշաբթի օրվան, քանի որ այդ օրը շատ հաջողակ է բանկային ցանկացած տեսակի գործարքների համար:
Երկուշաբթի օրը մի զբաղվեք տան մաքրությամբ, կարելի է թեթևակի մաքրել:
Համաձայն եք վերը ասվածի հետ, թե ոչ, դա ձեր ընտրությունն է, բայց մեր նախնիները հետևում էին այս սովորույթին և խոստովանենք, որ նրանք ավելի հանգիստ էին ապրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն