Պարզվում է, որ մեր խառնվածքը պայմանավորված է մեր արյան խմբով: Արյան խումբը մեր անձի ճարտարապետն է
Արյան I խումբ: Որսորդ:
Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ անմիջական են, և շատ կրքոտ: Նրանք հեշտությամբ կարողանում են մարդկանց «մատների վրա խաղացնել»: Մարդիկ ցանկանում են շփվել նրանց հետ: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ինքնավստահ են, բարի կամեցողություն ունեն, առատաձեռն են և սիրով օգնում են մարդկանց: Նրանց համար կարևորն այն է, որ աշխատավայրում տխուր չլինի և լինի մեկը, ում հետ կարող են մրցել: Այս մարդիկ օժտված են ստեղծագործ մտքով, սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք բարձր են գանահատում անկախությունը: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ երբեմն կարող են լինել կոպիտ խանդոտ, եսասեր և փոփոխական:
Արյան II խումբ: Հողագործ
Արյան երկրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ հանգիստ են լուրջ և հուզական առումով կայուն: Նրանք շատ գրավիչ են, ունեն ուժեղ բնավորություն, երբեմն համառություն են դրևորում: Նրանք նաև պերֆեկցիոնիստ են: Նրանք նաև կարող են վարպետորեն ստել ու շատ գատնապահ են: Ներքուստ նրանք շատ փխրուն են ու հաճախ են նյարդայնանում: Արյան երկրորդ խումբ ունեցողները հիմնականում ստեղծագործական անհատներ են, նրանց հասանելի են կյանքի բարձունքները, բայց և կարող են,երբեմն էլ կրող են լինել մեծամիտ և համառ:
Արյան III խումբ: Քոչվոր
Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ շատ հետաքրքրասեր են, նրանք աչքի են ընկնում իրենց հոգատարությամբ, միշտ պաշտպան են կանգնում թույլերին, շատ համեստ են, նրանք մշտապես զբաղվում են ինքնաքննադատությամբ: Այնպես են տարվում աշխատանքով, որ մոռանում են շրջապատի մասին: Նրանք ունեն ուժեղ բնավորություն և անկախ ոգի: Արտաքուստ շատ երջանիկ, կենսուրախ են երևում, բայց, ներքուստ կարող են մտատանջվել, չեն բարձրաձայնում իրենց տանջող խնդիրը, քանի որ չեն սիրում իրենց խնդիրներով ծանրաբեռնել ուրիշներին: Հաճախ կարող են լինել եսասեր ու անհամբեր:
Արյան IV խումբ: Հանելուկ
Արյան այս խումբ ունեցող մարդիկ անկանխատեսելի են, տանել չեն կարողանում ձանձրույթը և միատեսակությունը: Նրանք կարողանում են լավ վաստակել: Նրանք երբեմն տառապում են անձի երկակիությամբ: Նրանք երբեք օբյեկտիվ չեն: Հակված են սենտիմենտալության, հաճախ են մտածում վերացական բաների մասին: Նրանք շատ ընկերասեր են և ունեն շատ ընկերներ: Նրանք շատ լավ գործըներներ են, ղեկավարներ, չնայած որ, երբեմն կարող են բռնապետ լինել: Կարեկից են և ուշադիր, զգույշ են ու սիրում են ուրիշներին քննդատել:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն