Գիտականորեն ապացուցվել է, որ բնական համեմուքները առողջության գրավական են: Դրանք ոչ միայն անուշ համ ու բույր են հաղորդում ուտեստներին, այլ նաև պահպանում են առողջությունը:
Օրեգանո
Օրեգանոն, որ հայտնի է նաև խնկածաղիկ կամ վայրի սուսամբար անվանումով, հայտնի է հինավուրց ժամանակներից: Այն պայքարում է ինֆեկցիաների դեմ: Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ օրեգանոն հիանալի միջոց է ստաֆիլոկոկի դեմ, ինչպես նաև հիանալի օգնում է սնկային հիվանդությունների դեպքում, օրգանիզմից հեռացնում է մակաբույծներին:
Կոճապղպեղ
Կոճապղպեղի արմատում պարունակվող նոյւթերի շնորհիվ այն կարող է հանել բորբոքումները, հիանալի կերպով օգնում է ծնկի օստեոարթիտի դեպքում, ընդ որում, վնասակար ազդեցություն չունի ստամոքսի վրա: Կոճապղպեղը ունի նաև արյունը ջրիկացնող հատկություն, ինչը հատկապես օգտակար է սրտային հիվանդություններով տառապողներին:
Դարչին
Դարչինը կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ: Պարզապես պետք է այս համեմունքն օգտագործել խոհանուցում տարբեր ուտեստներ, թխվածքներ պատրաստելիս:
Քրքում
Քրքումը օրգանիզմում ճնշում է գործադրում քաղցկեղի բջիջների վրա, և կարող է ոչնչացնել չարորակ բջիջների մինչև 80 %-ը, հատկապես շագանակագեղձի, հաստ աղիքի և թոքերի: Քրքումը նաև հանում է բորբոքային գործընթացները, հանում է այտուցները: Քրքումը օգտակար է նաև գլխուղեղի ախտահարումների դեպքում:
Առողջ եղեք
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն