Կոֆեինը օգտակար է մարմնի և մտքի համար: Վաղուց է ապացուցվել, որ այն հանում է գլխացավը, բարձրացնում է ուշադության կենտրոնացումը, օգտակար է դիաբետի և ասթմայի դեպքում;
Սակայն սինթետիկ խթանիչներից պատրատված կոկտեյլների, և այլ հավելումներ համադրման դեպքում կոֆեինը վերածվում է թույնի, որը առաջին հերթին հարվածում է սիրտ-անոթային համակարգին և կարող է սրտի նոպա առաջացնել:
Այս ըմպելիքները վտանգավոր են հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, սակայն դա չի նշանակում, որ դրանք անվնաս են առողջ մարդկանց համար:
Գիտնականները հայտաբերել են, որ այս ըմպելիքը օգտագործելուց հետո բարձրանում է արյան ճնշումը, հաճախանում է սրտի աշխատանքը: Բարձր ճնշում է կարող է վնասել զարկերակները, ինչի հետևաքնով էլ կարող առաջանալ ինսուլտ և թրոմբ, իսկ սրտի արագ աշխատանքն արդեն իսկ վկայում է սրտի նոպայի առաջացման ռիսկի մասին:
Այս ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար և ածխաթթուներ, տարբեր խթանիչներ: Դրանք բոլորը միասին ուղղակի հարձաում են գործում մեծ սիրտ-անոթային համակարգի վրա:
Եթե ցանկանում եք թարմանալ ըմպեք մեկ գավաթ սուրճ կամ մեկ այլ ըմպելիք, որը պարունակում է ընդամենը մեկ խթանիչ, այլ ոչ թե քիմիական կոկտեյլ, որն առաջարկվում է էներգետիկ ըմպելիքներ արտադրողների կողմից:
Պետք է հասկանալ մի պարզ բան, ցանակացած արտադրողի միակ նպատակը եկամուտ ստանալն է և նրան չի հետաքրքրում իր արտադրանքի ազդեցությունը մարդու առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն