Դեկտեմբեր ամիսը ասոցացվում է տոների, տոնական տրամադրության ու ընտանեկան ջերմության հետ։ Հենց դեկտեմբերի սկզբից հայտնիները սկսել են տոնածառը զարդարել ու իրենց տրամադրությամբ կիսվել իրենց հետևորդների հետ, և ինչու չէ, նաև գեղեցիկ ու շքեղ տոնածառով մրցակցել մեկը մյուսի հետ։
Boomnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների այս տարվա ամենագեղեցիկ ու տարբերվող տոնածառերը։
Ձյունիկը առաջիններից մեկն էր, ում այցելեց տոնական ամանորյա հրաշքը։ Այսպիսինն էր նրա ամանորյա գեղեցկուհին։
Արմինկայի տոնածառը ձյունոտ է, բայց գունավոր, ջերմ ու շատ գեղեցիկ։
Իսկ Արփի Գաբրիելյանը կարծես վերջին պահին բարկացել ու չի կարողացել շղթաներով նորմալ զարդարել տոնածառը և դրանք պարզապես լցրել է տոնածառի գլխին։
Մերի Հակոբյանը առանց ճոխության համեստ տոնածառ է նախընտրել։
Յանա Դանիելյանի տան տոնածառը 7-ամյա դուստրն է զարդարել։
Իսկ Արփինե Բեկջանյանի տոնածառի նման դեռ ոչ մեկի մոտ չեք հանդիպել։
Դերասանուհի Դիանա Գրիգորյանի տոնածառը փոքրիկ ու համեստ է։
Անատի Սաքանյանի տոնածառն էլ տիրուհու պես թիթիզ ու գեղեցիկ է։
Boomnews.am-ը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունը, ու մաղթում, որ անկախ տոնածառի տեսքից ու չափսերից, տոնական տրամադրությունը ուղեկցի բոլորին ողջ տարվա ընթացքում։
Աղբյուր՝ Boomnews.am