Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր — 500 գ
- ընկույզ — 4 բաժակ
- կարագ — 200 գ
- դարչին — 1 թ/գ
- մեղր — 2 բաժակ
- վանիլին — 0,5 թ/գ
- ջուր — 1/2 բաժակ
- շաքարավազ — 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
Մանրացված ընկույզի հետ դարչին ենք խառնում և մի քիչ բովում։
Շերտավոր խմորը բարակ գրտնակում ենք և դնում բուսայուղապատ տապակի մեջ։
Ընկույզը լցնում ենք խմորի վրա և ծածկում երկրորդ շերտով:
Այդպես արանքներում ընկույզ լցնելով դնում ենք 3 շերտ:
Վերևի շերտը շեղանկյունաձև կտրատում ենք ու թխում 15-20 րոպե։
Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում մեղրը և ավելացնում կարագը։
Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը։
Այս ամենից հետո ավելացնում ենք վանիլը ու ջուրը: Խառնուրդը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով տաքացնում։ Փախլավան ջեռոցից հանում ենք և վրան լցնում մեղրով օշարակը։ Թողնում ենք՝ ներծծվի։
Նյութի աղբյուր՝ cooks.am
loading...