Մանկաբույժներն սկսել են կրկին պայքարել մանկական քայլակների դեմ՝ նշելով, որ դրանք շատ վտանգավոր են երեխաների համար։ Միայն ԱՄՆ-ում 1990 թվականից մինչև 2014 թվականը քայլակի պատճառով 230,676 երեխա է վնասվածք ստացել և շտապ բժշկական օգնություն ստացել։
Ծնողները սովորաբար 5-15 ամսական երեխաներին են փորձում քայլակների միջոցով քայլել սովորեցնել, բայց քանի որ դրանց մեծ մասն ունեն անիվներ, դրանք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Քայլակից առաջացած վնասվածքները հիմնականում առաջացել են քայլակով աստիճաններից ներքև ընկնելուց, ինչպես նաև քայլակի շնորհիվ սեղանի կամ պահարանների վրա դրված վտանգավոր առարկաներ (դանակ, մկրատ և այլն) վերցնելով։

Բարեբախտաբար, ԱՄՆ-ում վերջին տարիներին սկսել են նվազել քայլակներոի պատճառով վնասվածքներ ստանալու դեպքերը, ինչը հետազոտողները պայմանավորում են քայլակների քիչ օգտագործմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեռևս քայլակների հետ կապված դժբախտ պատահարների քանակը շատ մեծ է։«Ինձ համար այդ անվավոր քայլակները վտանգավոր առարկաներ են, որոնք ոչ միայն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, այլ նաև չունեն ոչ մի դրական կողմ կամ առավելություն»,- նշել է Բենջամին Հոֆմանը՝ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի ղեկավարը։
Մանկաբույժները նաև պնդում են, որ քայլակները ոչ թե օգնում, այլ խանգարում են երեխաներին ինքնուրույն քայլել սովորել, ուստի անհրաժեշտ է ազատվել այդ սարքավորումներից։
Աղբյուր՝ Blognews.am
«Ինձ համար այդ անվավոր քայլակները վտանգավոր առարկաներ են, որոնք ոչ միայն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, այլ նաև չունեն ոչ մի դրական կողմ կամ առավելություն»,- նշել է Բենջամին Հոֆմանը՝ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի ղեկավարը։
Բարեբախտաբար, ԱՄՆ-ում վերջին տարիներին սկսել են նվազել քայլակներոի պատճառով վնասվածքներ ստանալու դեպքերը, ինչը հետազոտողները պայմանավորում են քայլակների քիչ օգտագործմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեռևս քայլակների հետ կապված դժբախտ պատահարների քանակը շատ մեծ է։