Բոլոր տղամարդիկ, ովքեր ունեն դուստր, գիտեն, որ միայն միտքն այն մասին, որ ձեր փոքրիկ աղջիկը պիտի ընկեր ունենա, ձեզ խելագարության է հասցնում: Իսկ մայրերի հետ դա միշտ է տեղի ունենում, գրում է Love What Matters-ը:
Փոքրիկ արքայադուստրը, ով կշռում է 3,5 կիլոգրամ, ում 7 օր առաջ եք տուն բերել, մի քանի տարի անց սիրահարվելու է, իսկ մի քիչ ավելի ուշ գտնելու է իր երկրորդ կեսին:
Սարսափելի է, չէ՞:
Լավ նորությունը կայանում է նրանում, որ դուք կարող եք ցույց տալ նրան, թե տղամարդու կողմից ինչի է նա արժանի:
Հարաբերությունները և ամուսնությունը դժվար են, և դա այն ճշմարտությունն է, որը մի օր կիմանա ձեր աղջիկը:
Լավագույն բանը, որ կարող եք անել նրա համար, ցույց տալն է, թե ինչպես պետք է վարվել կնոջ հետ:
Դուք ձեր կնոջը պիտի սիրեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր աղջկան սիրեն:
Ամեն ինչ սկսվում է ձեզանից և ձեր կնոջից: Այսօր և միշտ հարգեք ձեր կնոջը: Բռնեք նար ձեռքը և ամեն հարմար առիթին համբուրեք նրան:
Ժպտացեք նրան:
Աջակցեք, երբ կա դրա կարիքը:
Ձեր աղջիկը ավելի ուժեղ զգացմունքներ ունի մոր հանդեպ, քան ուղղակի սիրելը:
Մեծագույն նվերը, որ հայրը կարող է պարգևել աղջկան՝ նրա մոր հանդեպ սերն է:
Իսկ դուք համաձայն ե՞ք: Ձեր հայրը հասկանում է՞ր այս պարզ ճշմարտությունը: