Ամանորի գիշերը բոլորն են երազանք պահում, թե մեծերը և թե փոքրերը, և ցանկանում են, որ այդ երազանքն իրականանա: Այս տոնը հույսի տոն է, որովհետև մարդիկ հույս են փայփայում, որ իրենց երազանքը անպայման կկատարվի: Դե իհարկե կկատարվի, միայն պետք է ճիշտ կերպով իրականացնել երազանք պահելու գործընթացը: Որպեսզի ձեր երազանքն իրականանա, արեք հետևյալ քայլերը:

Սկսեք մաքուր էջից: Նախքան երազանք պահելը մաքրեք տարածքը այդ երազանքների կատարման համար, ներեք մարդկանց, հրաժարվեք բոլոր տեսակի վախերից, ազատվեք մեղքի զգացողութունից:

Կենտրոնացրեք մտքերը  այն բանի վրա, թե ինչ եք ուզում իրականում:

Կոնկրետ նպատակ պահեք: Մի պահեք ինչ որ վերացական երազանք, օրինակ. «ցականում եմ ամուսնանալ», «ուզում եմ նիհարել» և  այլն:  Կոնկրետ երազանք պահեք, օրինակ. «Ես ամուսնացած եմ  հարուստ ու առատաձեռն մարդու հետ,  ով չունի վնասակար սովորթւոյուն»:

Երազանքը գրեք թղթի վրա:

Ընտրեք թղթի գույնը:   Կարմիր գույնի թղթի վրա գրեք սիրո և առողջության վերաբերյալ երազանքները,  կապույտ թղթի վրա՝ կարիերայի մասին,  դեղին թղթի վրա՝ անձնական աճի մասին: Մյուս բոլոր երազանքները գրեք սպիտակ թղթի վրա:

Մի օգտագործեք «չ» մասնիկը:  Օրինակ. «չեմ ուզում  լինել  սովորական աշխատող», պետք է գրել «Ես աշխատում եմ որպես ընկերության տնօրեն»:

Զգույշ եղեք: Նախքան երազանք պահելը, քննարկեք բոլոր հնարավոր ելքերը:  Հավատացած եղեք, որ  ձեր երազանքը ոչ ոքի համար վնասակար չէ:

Քանի որ դուք խնդրում եք Տիեզերքին կատարել ձեր երազանքը, ապ դուք նույնպես պետք է որևէ բարի գործ կատարեք,:

Կազմեք  ցանկությունների քարտեզ

Եթե ցանկությունները բազմաթիվ են, ապա պատրաստեք ձեր երազանքների պլակատը:  Այդ պլակատի վրա փակցրեք ամսագրերից կտրվածքներ՝  ձեր ցանկությունը ներակայացնող պատկերներով:

Հիշեք «երազանքները չեն աշխատում, քանի դեռ դուք հանգստնում եք»

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...