Հիշեք այս պարզ ճշմարտությունը:

Բոլոր տղամարդիկ, ովքեր ունեն դուստր, գիտեն, որ միայն միտքն այն մասին, որ ձեր փոքրիկ աղջիկը պիտի ընկեր ունենա, ձեզ խելագարության է հասցնում: Իսկ մայրերի հետ դա միշտ է տեղի ունենում, գրում է Love What Matters-ը:

Փոքրիկ արքայադուստրը, ով կշռում է 3,5 կիլոգրամ, ում 7 օր առաջ եք տուն բերել, մի քանի տարի անց սիրահարվելու է, իսկ մի քիչ ավելի ուշ գտնելու է իր երկրորդ կեսին:

Սարսափելի է, չէ՞:

Լավ նորությունը կայանում է նրանում, որ դուք կարող եք ցույց տալ նրան, թե տղամարդու կողմից ինչի է նա արժանի:

 

Հարաբերությունները և ամուսնությունը դժվար են, և դա այն ճշմարտությունն է, որը մի օր կիմանա ձեր աղջիկը:

Լավագույն բանը, որ կարող եք անել նրա համար, ցույց տալն է, թե ինչպես պետք է վարվել կնոջ հետ:

Դուք ձեր կնոջը պիտի սիրեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր աղջկան սիրեն:

Ամեն ինչ սկսվում է ձեզանից և ձեր կնոջից: Այսօր և միշտ հարգեք ձեր կնոջը: Բռնեք նար ձեռքը և ամեն հարմար առիթին համբուրեք նրան:

Ժպտացեք նրան:

Աջակցեք, երբ կա դրա կարիքը:

Ձեր աղջիկը ավելի ուժեղ զգացմունքներ ունի մոր հանդեպ, քան ուղղակի սիրելը:

Մեծագույն նվերը, որ հայրը կարող է պարգևել աղջկան՝ նրա մոր հանդեպ սերն է:

Իսկ դուք համաձայն ե՞ք: Ձեր հայրը հասկանում է՞ր այս պարզ ճշմարտությունը:

loading...