Կանանց մեծ մասը բախվում է անցանկալի մազածածկույթի խնդրին, սակայն այդ մազերից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Նրանք հսկայական գումարներ են վատնում մազահեռացման տարբեր մեթոդների վրա, մինչդեռ այդ մազահեռացումը կարելի է իրականացնել նաև տնային պայմաններում:

Մասնագիտացված սրահներում անցկացվող մազահեռացման որոշ պրոցեդուրաներ թույլ են տալիս մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազածածկույթից, սակայն այդ պրոցեդուրաները բավական թանկարժեք են, ուստի ոչ բոլորի գրպանին են հարմար:

Բարեբախտաբար կան ավելի հասանելի, անվնաս ու արդյունավետ մեթոդներ, որոնք նույնպես օգնում են մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազերից, պարզապես դրանք փոքր ինչ ժամանակատար են:

Շաքարավազով դիմակ

Բաղադրությունը.

·        2 ճ.գ. կիտրոնի հյութ,

·        2 ճ.գ. շաքարավազ,

·        2 թ.գ. ջուր:

Օգտագործման եղանակը.

Ոչ շատ խորը տարայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, քսել խառնուրդը անցանկալի մազերով պատված մաշկին, թողնել մոտ 10 րոպե, որպեսզի այն չորանա, այնուհետև լվանալ մաշկը սառը ջրով:

Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր: Կուրսի տևողությունն է մեկ ամիս:  Կիտրոնաթթուն ոչ միայն գունաթափում է մազերը, այլև քայքայում է դրանք՝ կանխելով հետագա աճը:

 

Մեղրով դիմակ

 

Բաղադրությունը.

·        2 ճ.գ. կիտրոնի հյութ,

·        2 ճ.գ. մեղր:

Օգտագործման եղանակը.

Մեղրն ու կիտրոնի հյութը խառնել ոչ շատ խորը տարայի մեջ, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև բամբակյա սկավառակի միջոցով քսել այն մաշկին մազերի աճի ուղղությամբ, թողնել 10-15 րոպե և երբ այն ամբողջությամբ չորանա, լվանալ հոսող ջրով:

Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական երկու անգամից ոչ հաճախ: Կուրսը տևում է մեկ ամիս: Ցանկալի արդյունքին չհասնելու դեպքում կարելի է շարունակել պրոցեդուրաները ևս երկու շաբաթ: Այս դիմակն օգտագործելիս հարկավոր է հիշել, որ այն կարող է ալերգիաներ առաջացնել, ուստի ցանկալի է նախ փորձարկել, այնուհետև միայն սկսել օգտագործել:

Աղբյուրը

loading...