Աննան որդու համար նախաճաշ էր պատրաստում, որպեսզի դպրոց տանի: Որդին մոտեցավ նրան և խնդրեց երկու հատ պատրաստել: Մայրը չընդդիացավ և երկու հատ պատրաստեց: Ու ամեն օր տղան մորը խնդրում էր երկու նախաճաշ  պատրաստել:

Տանը որդին առանձնապես աչքի չէր ընկնում մեծ ախորժակով, տանը ստիպում էին, որ ինչ որ բան ուտի, և մորը զարմացրեց, որ որդին երկու նախաճաշ է դպրոց տանում: Մի օր նա որդուն հարցերց.

- Տղաս, քեզ ուտելիքը չի՞ բավարարում:

- Ոչ, մամ, դա ես իմ համադասարանցու համար եմ տանում: Գիտես մամ, ես մի քանի օր առաջ նկատեցի, որ նա ոչինչ չի բերում ուտելու և երբ բոլորը նախաշում են, նա դուրս է գալիս դասարանից: Երբ նրա մայրը ուսուցչուհու հետ խոսում էր ես լսեցի, որ ասաց, որ նրա հորը աշխատանքից ազատել են, մայրն էլ առողջական խնդիրներ ունի ու չի կարող աշխատել, ու այդ օրվանից ես նրա հետ կիսվում եմ իմ ուտելիքը:

Աննան  հպարտություն զգաց, հուզվեց, գրկեց որդուն ու ասաց.

- Ապրես տղաս, ես այնքան հպարտ եմ քեզանով, մենք պետք է միշտ օգնենք մարդկանց:

Որդու համադասարանցու պատմությունը մտահոգեց Աննային, նա որոշեց ծանոթանալ այդ տղայի ու նրա մոր հետ:  Նա մտավախություն ուներ, որ տղայի մայրը կարող է  ճիշտ չհասկանալ իր որդու արարքը:

Երբ նա հանդիպեց այդ տղայի մորը, վերջինս ասաց.

-Ես անչափ շնորհակալ եմ ձեր որդուց, նա իսկական ընկեր է իմ որդու համար: Խոնարհվում եմ ձեր առաջ, որովհետև դա ձեր դաստիարակության արդյունքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...