Կնոջը չեն քննարկում, կնոջը սիրում են։

Թե մի բանից էլ դժգոհ ես, մի՛ քննադատիր,այդպես բանի չես հասնի, ավելի լավ է էլ ավելի սիրես ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

Իսկ թե չես սիրում, հեռու փախիր նրանից, որ գլխիդ պատուհաս չդառնա։ Չի՛ կարելի ծաղիկը չջրել, չխնամել ու բողոքել, որ անշուք է ու չի ծաղկում։

Դու ավելի լավ է կնոջ հետ հարաբերությունները նմանեցրու զույգերով պարի։ Այ, օրինակ` վալսի, կամ տանգոյի. թե վրա է գալիս, նահանջիր, թե փոքր քայլերով հեռանում է, ինքդ մոտեցիր, թե մեջքը ծալվում է, պինդ բռնիր նրան, որ հասկանա` ամեն անգամ սայթաքելիս հայտնվելու ես կողքին ու պինդ բռնես , իսկ հետո երկուսով աջ ու ձախ արեք, բայց այդ ամենը հավասար ու համահունչ, այդ է հարաբերությունները, այդ է սերը։

Ամեն ինչ պիտի լինի ներդաշնակ, ամեն ինչ երաժշտության նման գեղեցիկ ու միատոն։ Ամեն կին, մի նոր երաժշտություն է, մի նոր մելոդիա, իսկ ամեն մի երաժշտություն իր պարն ունի։

Ն.Բեկթաշյան

loading...