Բաղադրիչներ

Բիսկվիթի համար՝

  • ձու — 3 հատ
  • ձվի դեղնուց — 8 հատ
  • մեղր — 15 գ
  • շաքարավազ — 200 գ
  • կակաո — 30 գ
  • օսլա (крахмал) — 50 գ
  • ալյուր — 130 գ

Կրեմի համար՝

  • կարագ — 250 գ
  • նուտելլա — 250 գ

Մերենգայի համար՝

  • ջուր — 35 գ
  • շաքարավազ — 100 գ
  • ձվի սպիտակուց — 100 գ

Ինչպես նաև՝

  • վաֆլի — 200 գ (շոկոլադային)
  • կաթ — 200 մլ
  • շոկոլադ սև — 150 գ

Շոկոլադե գանաշի համար՝

  • կարագ — 20 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնության — 150 գ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, սկսում պատրաստել բիսկվիթի խմորը:

Խոհանոցային կոմբայնի կամ սովորական ամանի մեջ լցնում ենք 3 ձու և 8 դեղնուց (100 գ սպիտակուցը մեզ պետք է գալու կրեմի համար), հարում ենք 200 գ շաքարավազի ու մեղրի հետ: Հարում ենք 15-20 րոպե, մինչև ստանանք բաց գույնի թեթև զանգված:

shokolade-tort-vaflii-kremov-1

Ալյուրը, օսլան ու կակաոն մաղում ենք, քիչ-քիչ լցնում ձվային խառնուրդի մեջ, ամեն անգամ լցնելուց հետո թիակի ներքևից վերև շարժումներով զգուշությամբ խառնում, որպեսզի օդեղեն զանգվածը չնստի: Ստացված խմորը լցնում ենք ձիթայուղով պատած և ալյուր ցանած 24 սմ տրամագծով ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 45 րոպե: Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:

shokolade-tort-vaflii-kremov-2

Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք և ցանցի վրա լավ հովացնում:

shokolade-tort-vaflii-kremov-3

Ստացվում է գեղեցիկ, մոտ 6 սմ բարձրությամբ բիսկվիթ:

shokolade-tort-vaflii-kremov-4

Պատրաստում ենք կրեմը: 250 գ փափկեցրած կարագը և 250 գ նուտելլան հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ փքուն զանգված: Դնում ենք սառը տեղում, բայց ոչ սառնարանում:

shokolade-tort-vaflii-kremov-5

Պատրաստում ենք իտալական մերենգան, որը հետո պետք է խառնենք շոկոլադային կրեմին: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք 35 գ ջուր և 75 գ շաքարավազ, դնում կրակին, անընդհատ խառնելով եռացնում: Լավ կլինի օգտվել խոհանոցային ջերմաչափից, քանի որ եռացող օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 121 աստիճան:

shokolade-tort-vaflii-kremov-6

Այդ ընթացքում 100 գ սպիտակուցը հարում ենք մնացած 25 գ շաքարավազի հետ: Հենց որ օշարակը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի, բարակ շիթով սկսում ենք լցնել հարած սպիտակուցի մեջ՝ անընդհատ հարելով: Հարում ենք այնքան, մինչև զանգվածը դառնա խիտ, հարթ, փայլուն ու թեթև, նաև հովանա (եթե ջերմաչափ չունեք, օշարակ եփելիս խառնեք այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, դառնա թափանցիկ, և եռա առնվազն 1 րոպե):

shokolade-tort-vaflii-kremov-7

Վերցնում ենք դասական շոկոլադային վաֆլին:

shokolade-tort-vaflii-kremov-8

Բլենդերով մանրացնում ենք այնքան, որ վերածվեն մանր փշրանքների:

shokolade-tort-vaflii-kremov-9

Ավարտին ենք հասցնում կրեմի պատրաստումը․ հարած սպիտակուցին քիչ-քիչ ավելացնում ենք շոկոլադային կրեմն ու զգուշորեն խառնում, որպեսզի զանգվածը համասեռ դառնա:

shokolade-tort-vaflii-kremov-10

Վերջում ավելացնում ենք վաֆլու փշրանքներն ու նորից խառնում:

shokolade-tort-vaflii-kremov-11

Բիսկվիթը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի:

shokolade-tort-vaflii-kremov-12

Տակի շերտի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, 200 մլ կաթ տաքացնում և խոհարարական վրձնով քսում բիսկվիթին:

shokolade-tort-vaflii-kremov-13

Կրեմը երկու մասի ենք բաժանում, քանի որ քսելու ենք 2 շերտին: Կրեմի մի կեսը քսում ենք տակի շերտին: Ստացվում է այնպես, որ բիսկվիթի շերտի ու կրեմի հաստությունը նույնն է լինում:

shokolade-tort-vaflii-kremov-14

Վրայից դնում ենք երկրորդ շերտը, կաթով թրջում ու քսում կրեմի մյուս կեսը:

shokolade-tort-vaflii-kremov-15

Դնում ենք վերևի՝ երրորդ շերտ, կաթով թրջում ու դնում հով տեղում:

Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Կաթսայի մեջ ենք լցնում սերուցքն ու ավելացնում փափկած կարագը (20 գ): Դնում ենք շատ մարմանդ կրակին ու անընդհատ խառնում այնքան ժամանակ, մինչև կարագը լրիվ հալչի:

shokolade-tort-vaflii-kremov-16

Չենք թողնում, որ սերուցքը եռա: Ավելացնում ենք շոկոլադի կտորները, փայտյա գդալով խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի, իսկ զանգվածը խտանա: Կրակից վերցնում ենք, թողնում՝ հովանա:

shokolade-tort-vaflii-kremov-17

Հենց որ գանաշը մի քիչ խտանում է, լցնում ենք տորթի վրա ու թիակով հավասարաչափ տարածում՝ ծածկելով նաև կողքերը: Տորթը զարդարելու համար ներքևից կողքերին շարում ենք շոկոլադապատ բարակ վաֆլիներ: Եթե գանաշ է ավելանում, այն հարում ենք, լցնում հրուշակային պարկի մեջ ու տորթի վրա վարդեր ձևավորում:

shokolade-tort-vaflii-kremov-18

Լավ կլինի, որ տորթը մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր մնա սառնարանում:

shokolade-tort-vaflii-kremov-19

Ահա և վերջ:

shokolade-tort-vaflii-kremov-25

Հիանալի շոկոլադե տորթ ստացվեց, հյուրերին կանչելու ժամանակն է։

Նյութի աղբյուր՝ cooks.am

loading...