էսօր 3 հոգի առավոտն էին զոհվել Կոտայքում ավտովթարից, ընդ որում երկուսը՝ նորապսակ զույգ էին, հիմա էլ 1 հոգի՝ Սյունիքում։ 2 օր առաջ՝ ևս 2 հոգի Երևանում էին զոհվել։

Սա արդեն վիճակագրություն չի, ու ոչ էլ դժբախտ պատահարներ, սա արդեն ողբերգություն ա։ Ավտովթարները ուղղակի հնձում են մարդկանց, չճանաչելով ահել-ջահել, մեղավոր-անմեղ։

Չգիտեմ լուծումը որն ա, ամեն մետրի վրա կամերաներ դնե՞լը, Երևանում ու մարզերում ՃՈ-ի աշխատակիցների թիվը մի քանի անգամ ավելացնե՞լը թե վարորդական իրավունք ստանալու պրոցեսը կրկնակի-եռակի խստացնելը, բայց էն, որ երթևեկությունը մոտ ապագայում դառնալու ՀՀ-ի առաջնային պրոբլեմներից մեկը, դրանում վստահ եմ։

Երևանում արդեն վաղուց թիվ մեկ խնդիրն ա ըստ իս։


 
loading...