Շատ մարդկանց մոտ օրգանիզմի թթվայնությունը բարձր է: Դա սխալ սննդի, ռաֆինացված շաքարի օգտագործման արդյունք է: Սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ թթու միջավայրը հիանալի է քաղցկեղի զարգացման ավելորդ քաշի, տարբեր հիվանդությունների համար:
Այս բնական միջոցները կօգնեն ճիշտ և առողջ միջավայր պահպանել օրգանիզմում:
Օրը սկսել ժպիտով և մեկ բաժակ կիտրոնաջրով: Չնայած, որ կիտրոնը թթու է, այն բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Խմեք այդ ըմպելիքը ստամոքսը մաքրելու համար:
Կերեք շատ աղցան՝ պատրաստված կանաչեղենից, համեմված կիտրոնի հյութով և բարձրակարգ ձիթայուղով: Կանաչ բանջարեղենները և մրգերը հիանալի միջավայր են ստեղծում օրգանիզմում: Օրվա ընթացքում որքան հնարավոր է օգտագործեք թարմ մրգեր և բանջարեղեն:
Օրվա ընթացքում մի քանի հատ նուշ օգտագործեք: Այն պարունակում է մագնիում և կալցիում, որոնք կարգավորում են շաքարի պարունակությունը արյան մեջ:
Խմեք նշի կաթ: Հնարավորության դեպքում կովի կաթի փոխարեն նախապատվությունը տվեք նշի կաթին:
Շատ զբոսնեք և մարմնամարզություն արեք: Ակտիվությունը չափազանց կարևոր է:
Խորը շնչեք: Աշխատեք հնարավորին չափ շատ լինել մաքուր օդում:
Ամեն օր միս մի կերեք: Շաբաթվա ընթացքում երեք օր աշխատեք միս չգտագործել:
Հրաժարվեք աղանդերից: Դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Շաքարը շատ վտանգավոր է առողջության համար;
Սննդակարգում հնարավորին շատ բանջարեղեն ներառեք: Բացառություն է կազմում կարտոֆիլը, շատ օգտակար են պղպեղը, դդմիկը, սմբուկը:
Շատ օգտակար է բրյուսելյան կաղաբը: Այն պարունակում է շատ սննդարար նյութեր և օգտակար ֆերմենտներ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն