Ուրալի դաշնային համալսարանի գիտնական Ալեքսեյ Իվանովն իր շոտլանդացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Քեմփի հետ հայտնաբերել է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ, որը կարող է բեկումնային լինել բժշկության բնագավառում, գրում է РИА Новости-ն՝ ուսումնական հաստատության պաշտոնական կայքին հղումով:

Գիտնականները համակարգչով մոդելավորել են մարդկային մազից 100 անգամ փոքր նանոմասնիկների՝ մագնիսական նյութերի տարրերի պահվածքն ու եկել այն եզրահանգման, որ այդ մասնիկները կօգնեն արդյունավետ կերպով բուժել քաղցկեղը:

Իվանովի խոսքով՝ այս նանոմասնիկների վրա մագնիսական դաշտի միջոցով ազդելու դեպքում կարելի է դեղանյութը հասցնել օրգանիզմի որոշակի հատվածին, իսկ եթե դրանք դրված լինեն քաղցկեղի բջիջների կեղմիվ կլանվող հատուկ նյութի մեջ, ապա ռենտգենյան հետազոտությունը ցույց կտա ուռուցքով ախտահարված հյուսվածքների կոնտրաստային պատկերը:

Հետազոտության ընթացքում՝ Իվանովն ու Քեմփը հերքել են Դեբայի դասական տեսությունը՝ ապացուցելով, որ մասնիկները մշտապես փոխգործակցում են միմյանց հետ և ազդում միմյանց վրա, իսկ դրանց «կոլեկտիվ պահվածքը» չի հանգում «անհատական» արձագանքների գումարին: Այժմ գիտնականները մտադիր են իրենց նոր տեսությունը հաստատել նաև լաբորատոր գիտափորձերի միջոցով:

Աղբյուրը

loading...