Ավոկադոն չափազանց օգտակար միրգ է; Այն պարունակում է սպիտակուցներ, ճարպաթթուներ, վիտամիններ, միներլաներ:
Ավոկադոն առողջության համար ունի ևս մեկ զարմանալի առավելություն, այն շատ սննդարար է: Խնձորի հետ համեմատած այն պարունակում է 4,02 գ սպիտակուց,: Հարուստ նաև հակաօքսիդանտներով:
Ավոկադուն պարունակում է շատ կալիում, պահպանում է զարկերակները վնասվելուց: Աղը, որ մենք օգտագործում ենք իրենից մեծ վտանգ է ներկայացնում սրտի և սիրտ-անոթային համակարգի համար, իսկ ավոկադոյի օգտագործումը նվազեցնում է այդ ռիսկը:
Ավոկադոն մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, ինչը կարևոր դեր է խաղում սրտի առողջությունը պահպանելու համար, ֆոլաթթուն շատ կարևոր է նաև հղիության ընթացքում, այդ իսկ պատճառով այն կանխում է պտղի մոտ անոմալիաների առաջացումը:
Ավոկադոն պարունակում է ճարպաթթուներ, որոնք կանխում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը և սրտային հիվանդությունների առաջացումը: Եթե արյան մեջ բարձր է «վատ» խոլեստերինի մակարդակը, ապա ավոկադոն այդ հարցը նույնպես կլուծի:
Ավոկադոն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ստորև ներկայացվող աղյուսակում կարելի է տեսնել թե որքան վիտամիններ ու միներլաներ է պարունակում ավոկադոն
Կալիում 975 մգ | Վիտամին А 293 մգ |
Ֆոսֆոր 105 մգ | Վիտամին C 20,1 մգ |
Մագնիում 58 մգ | Վիտամին B1 0,135 մգ |
Կալցիում 24 մգ | Վիտամին B2 0,261 մգ |
Նատրիում — 14 մգ | Նիացին (В3) 3,493 մգ |
Երկաթ 1,11մգ | Ֆոլաթթու (B9) 63 մկգ |
Սելեն 0,8 մկգ | Պանտոտենաթթու (B5) 2,729 մգ |
Մարգանեց 0,285 մգ | Վիտամին B6 5,17 մգ |
Պղինձ 0,382 մգ | Վիտամին Е 4,16 մգ |
Ցինկ 1,29 մգ | Վիտամին К 42,2 մկգ |
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն