Բրազիլիայում Ամանորի գլխավոր ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է առատություն և բարեկեցություն:

Ավստրիայում ամանորյա սեղանին բադ կամ սագ չեն մատուցում, քանի որ նրանց բալիկներին նվեր է բերում Երջանկության թռչունը:

Տիբեթում Ամանորին կարկանդակներ են  թխում և բաժանում, որքան շատ բաժանեն այնքան շատ հարուստ կլինեն:

Բնական եղևնի դնելը համարվում է քրիստոնեկան ավանդույթ:  Սակայն գիտնականները դեմ են տանը բնական եղևնի դնելուն և զարդարելուն, դա վնասակար է, քանի որ  եղևնու վրա կան սնկեր, որոնք տաք միջավայրում  սպորներ են  արտազատում:

Իտալիայում ազատվում են հին իրերից:

Գրենլանդիայում իրար նվիրում են սառցե փոքրիկ խաղալիքներ, անտեղ միշտ ցուրտ է  և դրանք չեն հալչում:

Հարավային երկրներում, որտեղ չգիտեն ինչ բան է  ձմեռը, օրինակ Կամբոջիայում, նվերները բաժանում է Ամառ պապիկը:

Վիետնամում Նոր տարվա գիշերը տան մոտ գտնվող  ջրհորի մեջ են իջեցնում  ձկնիկ, որի մեջքին նստած է դոմովոյը,  ողջ տարին ձկնիկը լողում է ջրհորում, իսկ դոմովոյը  հսկում է ընտանիքին:

Ֆրանսիայում ամանորյա սեղանին պարտադիր պետք է լինի հնդկահավ, պանիր,  սագի պաշտետ:

Սկանդինավյան երկրներում  ամանորյա սեղանին մաուցում են բրձով շիլա  նուշով, նա ով կգտնի նուշը տարին նրա համար կլինի  հաջողակ:

Անգլիայում Նոր տարվա  զանգերի  հետ բացում են  տան հետնամասի դուռը հին տարին ճանապարհելու համար և բացում են մուտքի դուռը Նոր տարին դիմավորելու համար:

Հին ժմանակներում ընդունված էր նվերներ տալ Ձմեռ պապիկին, այլ ոչ թե նրանից ստանալ:

Էկվադորում ընունված է Նոր տարուց առաջ թղթի վրա գրել  բոլոր տհաճությունները և այդ թուղթը այրել, կարծում են, որ Նոր տարում այլևս նման տհաճություններ չեն լինի:

Հարավային կիսագնդում եղևնու փոխարեն, շատ վայրերում զարդարում են էվկալիպտի  ծառ:

Ձյունանուշը հայտնվել է անցյալ դարի 50-ականների կեսերին:
Հոլանդիայում ամանորյա ավանդական ուտեստ է համարվում փքաբլիթը, որը խորհրդանշում է կյանքի նոր շրջանի սկիզբ:

loading...