Եթե կարծում եք, որ ժամանակն է բոտոքս փորձելու, դեն նետեք այդ միտքը ձեր գլխից, քանի որ այս զարմանալի դիմակը կհարթեցնի ձեր կնճիռներն ու ձեր դեմքի մաշկն ավելի լավ կձգի, քան բոտոքսը:

Եվ այսպես, մոռացեք բոտոքսի ու տարբեր վնասակար նյութերի ասեղային ներարկումների մասին: Ստորև ներկայացվող դիմակը ծերության դեմ պայքարող հատկություններ ունի ու ձեզ կտա զարմանալի արդյունքներ, երբ խոսքը ձեր դեմքի մաշկի լավացման մասին է գնում: Այս դիմակը դուք կարող եք պատրաստել տնային պայմաններում, և այն նրանցից մեկն է, որոնք կիրառելիս արդյունքը միանգամից է ակնհայտ դառնում: Պատրաստման համար պետք են ընդամենը 4 բաղադրամասեր` կակաոյի փոշի, ավոկադո, մեղր և դարչին:

Մեղրը պարունակում է մաշկի համար օգտակար բնական յուղեր, որպեսզի այն փափուկ ու էլաստիկ լին

Կակաոն հիանալի բաղադրամաս է, քանի որ դրա մեջ շատ հակաօքսիդանտներ կան:

Ավոկադոն ամենալավ հակատարիքային  բաղադրիչներից է: Այն կանխում է կնճիռների հայտնվելը ու հարթեցնում է արդեն եղածները:

Դարչինը ևս մեկ զարմանալի բաղադրիչ է, քանի որ այն ունի շատ օգտակար նյութեր, ինչպիսին բացառիկ եթերայուղն է, որն էֆեկտիվ բնական տոնիկ է:

Բաղադրությունը`

  • 1 ավոկադո
  • 3 ճաշի գդալ կակաոյի փոշի
  • 2 թեյի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ դարչին

Բոլոր այս բաղադրիչները խառնել ու ստացված խառնուրդը քսել դեմքին: 25 րոպե հետո դիմակը լվանալ տաք ջրով: Լավագույն արդյունքներ ստանալու համար այն պետք է կիրառել շաբաթական 2 անգամ:

Փորձեք և դրական արդյունքը կտեսնեք արդեն առաջին օգտագործումից հետո:

Աղբյուր՝ 168.am

loading...