Մայրական կողմի տատիկը երեխայի կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Նա ոչ միայն տալիս է երեխային իր փորձն, իմացությունները և սերը, այլ նրա կապն էլ ավելի խորն է։

Ի վերջո, այն ձևավորվում է գենետիկական մակարդակում:

Հայտնի փաստ է` երեխաները ժառանգում են գենետիկան ոչ թե ծնողներից, այլ տատիկներից և պապիկներից, այնպես ինչպես ծնողներն են ստանում իրենց ԴՆԹ իրենց տատիկներից և պապիկներից։
Այդ իսկ պատճառով հաճախ է լինում, որ երեխաները թվում են նման մեր մահացած հարազատներին։


Բայց պետք է հաշվի առնել, որ ամեն մարդու մոտ գենետիկան տարբեր է և ամեն ընտանիք տարբեր տեսակի է լինում։ Երեխան կարող է նման լինել նաև հայրական տատիկին։ Երբ բանը հասնում է գենետիկային, կանխատեսել իրադարձությունների ընթացքը շատ դժվար է։Մասնագետներն ասում են, որ երեխաները գենետիկական տեղեկատվության մեծ մասը ստանում են մայրական տատիկի կողմից։

Բայց կարևորն այն է, որ ծնողները հասկանան, որ իրենց հարազատները մեծ դեր են խաղում երեխայի ճակատագրում, որը մեր օրերում ընդունված է անվանել «էմոցիոնալ ինտելեկտ»։

Մասնագետների խոսքով, նույնիսկ այն էմոցիաները, որոնք զգում է տատիկը իր հղիության ընթացքում, կարող է ազդել իր աղջկա երեխայի զարգացման վրա։
Կարևոր է հիշել, որ ընտանիքը՝ ամբողջական մարմին է, որի բոլոր անդամները սերտ կապված են միմյանց հետ։

Գենների և բոլոր այն դրական բաների հետ միասին, որ մենք տեսնում ենք մեր մեջ, մենք փոխանցում ենք մեր երեխաներին և  թոռներին մեր հիվանդությունները և վատ սովորությունները, հակումները և կախվածությունները:

Այս ամենից հետո մի բան կարող ենք ասել՝ չի կարելի վերաբերվել մեր ֆիզիկական և հոգեբանական առողջությանը անզգույշ։ Դա անպատասխանատվություն է, որով դուք կարող եք վնասել ոչ միայն ձեզ, այլ նաև հաջորդ սերունդներին։

Այդ իսկ պատճառով, հոգ տարեք ձեր մասին որպեսզի ձեր թոռները նույնպես լինեն ձեզ նման։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆոն

loading...