Բաղադրիչներ՝
- տաք ջուր – 1 և 1,3 բաժակ,
- չոր խմորիչ – 2 թ.գ
- շաքարավազ – 2 ճ.գ
- աղ,
- վանիլ,
- բուսայուղ – 30 մլ,
- ալյուր – 4 բաժակ,
- կրեմ,
- ձու – 1 հատ,
- շաքարավազ – 1 բաժակ,
- վանիլ,
- ալյուր – 3 թ.գ
- կաթ – 1 բաժակ,
- շաքարի փոշի,
- բուսայուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը՝
Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան:
Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա:
Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի:
Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում:
Պատրաստել կրեմը:
Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա:
Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե:
Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե:
Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել:
Մատուցել տաք կակաոյի հետ:
Նյութի աղբյուր՝ xohanoc.am